Ով է այս պահի դրությամբ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը
Երբ Լոնդոնի «Տոտենհեմ»-ը հայտնեց, որ Հարի Քեյնին բաց կթողնի 350 միլիոն եվրոյի դիմաց, մի շարք պարբերականներ սկսեցին վերլուծականներ գրել, թե իրականում ով է այս պահին աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
KPMG ինտերակտիվ հարթակը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների եռյակը։
Միգուցե շատերը չհամաձայնեն այս ընտրության հետ, սակայն ըստ այդ հարթակի՝ ցուցակը գլխավորում է Նեյմարը, ում արժեքը գնահատվում է 229 միլիոն եվրո։
2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնում են Կիլիան Մբապեն՝ 215 միլիոն եվրոյով և Լիոնել Մեսսին՝ 203 միլիոն եվրոյով։