Գոնսալո Հիգուաինն անորոշության մեջ է գցել բոլորին
Իտալական սպորտային պարբերականներն ակտիվորեն գրում են, որ Գոնսալո Հիգուաինը մինչ շաբաթվա վերջ կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»։ Այս մասին խոսել է նաև «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն, ով նշել է, որ դեռ պարզ չէ, թե արդյոք այսօր սուպերգավաթի խաղում կխաղա Հիգուաինը, թե՞ ոչ։
Գոնսալոն էլ իր հերթին պաշտոնապես դիմել է լոնդոնյան ակումբին, որ ցանկանում է տեղափոխվել Լոնդոն։ Ստացվում է մի խառնաշփոթ և այս ամենը «Յուվենտուս»- «Միլան սուպերգավաթի հանդիպումից առաջ։
Դեռ ոչ մի հստակ տեղեկություն չկա, թե ինչպես կդասավորվի Հիգուաինի ապագան։ Սակայն դատելով Գատուզոյի խոսքերից՝ տեսնում ենք, որ Հիգուաինն այս պահին ակտիվ բանակցում է «Չելսի»-ի հետ: