Շախտա քաղաքում փլատակների տակ գտել են 5-րդ զոհի դիակը
Շախտա քաղաքում փլատակների մաքրման աշխատանքների ժամանակ ևս մեկ մահացածի դիակ են գտել։ Պատահարի 5-րդ զոհը եղել է աղջիկ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Որոնողական աշխատանքները շարունակվում են գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից հետո։
Հիշեցնենք, որ Շախտա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել գազի արտահոսքի հետևանքով։ Պայթյունն ամբողջությամբ ոչնչացրել է 4 բնակարան։140 մարդու տարհանել են։
Պայթյունի հետևանքով կա 5 զոհ։