Նյու Յորքում պայթեցվել է կամուրջ (տեսանյութ)
Նյու Յորքի բնակիչները ականատես են եղել Հոլիվուդյան մի իսկական ֆիլմի, երբ քաղաքի ղեկավարության որոշմամբ պայթեցվել է Հուդզոն գետի վրա կառուցված հին կամուրջի մի մասը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
«Տապլան» կամուրջը կառուցվել է դեռ նախորդ դարին՝ 1955 թվականին։ Կամուրջը պետք է ապամոնտաժվեր դեռ 2005 թվականին, սակայն այդ գործընթացը երկարաձգվեց և իրագործվեց միայն 14 տարի անց։
Այս պահին տեղում աշխատում է ծանր տեխնիկա, որը գետից դուրս է բերում պայթեցված կամուրջի մնացորդները։ Այդ աշխատանքների ավարտից հետո կպայթեցվի նաև կամուրջի մյուս մասը։