Կոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-նՀենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցելՓաշինյանը կարևորել է Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարանի» ռազմավարական նշանակությունըՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներըԻսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԲարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ ԱնդրեասյանՓաշինյանը նոր նշանակում է արելԵրևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը. ՏոնոյանՀունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն. ՍԴ-ից պահանջում է «Հայաստան» դաշինքըԾովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլնի վնասԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում
ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան
«700 հազարով կովը պտի կակ մինիմում անգլերենով խոսա». բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ)ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցներըՀանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համարԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարՀայ տնտեսվարողների վերակողմնորոշումն այլ շուկաներ՝ կպահանջի տարիներ և զգալի ներդրումներ. ինչ հետևանքներ կունենան ՌԴ սահմանափակումներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Պրովոկատորնե՛ր, հանգիստ թողեք ինձ, ես ուզում եմ մանդատ վերցնել ու Նիկոլի անձնական օգտագործման գործիք դառնալ. սա է գործարար Կարապետյանի ասելիքը
Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին․ ՊեսկովԽոստացած 50 միլիոն եվրոյից ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն անհետաձգելի աջակցությունՈւկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածել Մոսկվային «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էրԸնդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունըՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըԻրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿՌուբեն Հակոբյանը կատարել է ատելnւթյուն, խտրականnւթյուն, անհանդուրժողականություն, թշնшմանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. ՔԿ Ադրբեջանն անտունների է ուղարկել բնակվելու օկուպացված ՍտեփանակերտումԻսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին. զոհերի թիվն աճում էՔաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ ՍրբազանԿապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. քաղաքապետարան«Փյունիկում» սպասում են Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն համաձայնեցրել Շվեյցարիայում կայանալիք բանակցությունների մանրամասներըՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԻրանը վերջին պահին հետաձգեց Շվեյցարիայում կայանալիք բանակցությունները. հայտնի են պատճառներըՉդրոշմավորված «Կիլիկիան»՝ շուկայում, ստվե՞ր, թե՞ տեխնիկական վրիպակ. Hetq.amՄիհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին Ինչ-որ նոր գործ են հորինել և կարել․ Ռուբեն Հակոբյանի որդի (տեսանյութ)
Քաղաքականություն

Ծառայողական մեքենա ու շատ աշխատավարձ՝ ՕԳԳ չունեցող պատգամավորիկներին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում կունենա 8 հանձնաժողովի նախագահ:

ԱԺ 11 հանձնաժողովներից 8-ը բաժին կհասնի իշխող մեծամասնությանը, 2-ը՝ ԲՀԿ-ին, 1-ը՝ ԼՀԿ-ին։

Հաշվի առնելով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կարևորությունն ու այդ հանձնաժողովների նախագահների առաջ ծառացած մեծ պատասխանատվությունը, սպասելի էր, որ այդ հանձնաժողովների նախագահների պաշտոնում իշխող մեծամասնությունը կառաջադրի մասնագետներին, սակայն սպասելիքները, բացառությամբ մեկ-երկուսի՝ չարդարացան։ Հանուն արդարության նշենք, որ ԱԺ մյուս երկու խմբակցությունների առաջադրած թեկնածուների մասին խոսելն ավելորդ է, քանի որ և՛ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի համար առաջադրված Միքայել Մելքումյանը, և՛ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի համար առաջադրված Նաիրա Զոհրաբյանը, և՛ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Մանե Թանդիլյանի թեկնածությունները հասարակության ադեկվատ հատվածի կողմից ընդունելի են՝ հաշվի առնելով այս թեկնածուների պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքային փորձը։

Շատ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս իշխող մեծամասնության առաջադրած որոշ պատգամավորների թեկնածությունները։

Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրեց վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանի թեկնածությունը։ 

Եղոյանի պրոֆեսիոնալիզմի մասին խոսել, թերևս, չենք կարող․ խոսելու բան էլ չկա, չէ՞ որ նա վարչապետի խոսնակ եղած ժամանակ ապացուցել է, որ իր տեղում չէ․ բոլորս ենք հասցրել առնչվել նրա կցկտուր և ոչ կապակցված խոսքին, հարցերից անտեղյակ՝ դրանց պատասխաններ տալու՝ նրա անհաջող փորձերին։

Արման Եղոյանն իր գրագիտությամբ այսօր փայլեց նաև խորհրդարանում: Օրինակ՝ փոխանակ բացեր և կարդար ԱԺ կանոնակարգ օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը, որտեղ գրված է, որ ԱԺ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, դասը չսովորած աշակերտի նման ձայն խնդրեց և իր կուսակից պատգամավոր Հայկ Վարդանյանից հետաքրքրվեց, թե հանձնաժողովների մեծ մասը, եթե ունի զույգ անդամ, քվեարկությունների ժամանակ ձայները կիսվելու դեպքում ինչպե՞ս է որոշում կայացնելու։
Այս պարզունակ հարցին ի պատասխան Արման Եղոյանի կուսակից պատգամավորն ասաց, որ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ձայների 25 տոկոսի կամ ¼-ի առկայությունը։

Արման Եղոյանը նման ծիծաղելի իրավիճակում չէր հայտնվի, եթե փորձեր երկրի կարևորագույն օրենսդիր մարմին մուտք գործելուց առաջ կարդալ այդ մարմնի աշխատանքը կանոնակարգող օրենքը։

Քաղաքական մեծամասնության հաջորդ նոնսենս որոշումը կապված է նախարարի պաշտոնում խայտառակ արդյունքներ ապահոված Մխիթար Հայրապետյանի հետ։
Պարզվում է՝ նրան էլ որոշել են կարգել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Սույն երիտասարդին մամուլն այնքան է քննադատել, որ նրա մասնագիտական որակների մասին նախընտրում ենք լռել՝ հիշեցնելով մի խոսուն փաստ․ Մխիթար Հայրապետյանը սփյուռքի նախարար աշխատած ողջ ժամանակահատվածում բացի իր նախորդի նախագծերը ռեբրենդինգի ենթարկելուց՝ որևէ էական գործ այդպես էլ չկարողացավ անել՝ հասնելով նախարարության փլուզմանը:

Հաջորդ կարևոր՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» առաջադրել է Արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ 

Դե, Ռուբեն Ռուբինյանն էլ իր կարողությունների մասին ցույց տվեց Արմեն Աշոտյանի հետ «մենամարտում»՝ կրելով ամոթալի պարտություն: Հետաքրքրական է՝ նման քանի՞ պարտություն է կրելու հակառակորդ պետությունների պաշտոնյաների հետ մենամարտերում։ 

Բնականաբար, որևէ մեկս կասկած չունենք, որ «Իմ քայլը» դաշինքի առաջադրած այս հանձնաժողովների նախագահների թեկնածուները վաղը կդառնան հանձնաժողովի նախագահներ և մեր՝ հարկատուներիս հաշվին կունենան ծառայողական մեքենաներ, լավ աշխատավարձ այն պարագայում, որ մինչ այս նրանց արձանագրած ցուցանիշը փաստել է, որ նրանք կարող են աշխատավարձի փոխարեն հարկատուներին վերադարձնել միայն խայտառակ օգտակար գործողության գործակից։

NEWSPRESS.am