Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Կամ կընկնեն «ձորը», կամ էլ… Արամի ու Բուզանդի փողոցների «վերջին մոհիկանների» տխուր պատմությունը (ֆոտոշարք)

Արդեն մի քանի օր է՝ Արամի 23 հասցեն հանրության ուշադրության կենտրոնում է: Այդ հասցեում գտնվող պատմական շենքը քանդվեց, բայց մինչ այս պահը ոչ ոք իր վրա չվերցրեց շենքի փլուզման մեղքը: Արամի ու Բուզանդի փողոցներում մնացած մի քանի ընտանիքները սպասում են, թե երբ կփլուզվեն նաև իրենց տները: Ոմանք էլ օրեր առաջ տեղի ունեցած փլուզումից հետո դռները փակել ու հեռացել են:

Բուզանդի փողոցի հին տներից մեկում է իր ընտանիքով ապրում  Ռուզաննա Գրիգորևնան: Նրանց տունը գտնվում է «ձորի բերանին»: Տուն մտնելուն պես նկատում ես, որ հատակը, պահարաններն ու մահճակալը թեքված են: Տան արտաքին պատերը ճաքած են, իսկ տունն ամբողջությամբ թեքված է: Ընտանիքի անդամներն էլ վախով են քնում, քանի որ ամեն պահի կարող են հայտնվել «ձորում»:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում տիկին Ռուզաննան պատմեց իրենց տան ոդիսականը:

«Այստեղ ապրել է մայրս: Սա իմ հայրական տունն է: 63 թվականին ես եմ ծնվել և մինչ օրս այստեղ եմ ապրում: Այս տները կառուցվել են 1950-ականներին: 1982 թվականին հաստատվեց, որ մեր տունը վթարային է ու մենք պետք է արտահերթ տուն ստանանք: Մեր վերևի հարևանը տուն ստացել է, բայց մենք դեռ չենք ստացել:

Արդեն 2 տարի է՝ ինչ-որ մարդիկ գալիս են մեզ մոտ բանակցելու: Ինչ-որ Լևոն անունով տղա է: Մեզ առաջարկել են տուն «Գլենդելում», բայց չենք համաձայնվել, քանի որ այդ տունը 4 դատարկ պատ է: Ոչ սվաղ կա արած, ոչ բաղնիք, ոչ զուգարան: Չենք ուզում ապրել 4 դատարկ պատի մեջ: Օրեր առաջ եղած փլուզումից հետո եկան մեզ մոտ 2 հոգի ու առաջարկեցին, որ վարձով ապրենք ու վարձի գումարն էլ իրենք կտան: Իսկ սեպտեմբերին պայմանագիր կկնքենք ու «Գլենդելում» տուն կստանանք, սակայն ես այդ պայմանագրերին չեմ հավատում: Մենք ուզում ենք, որ իրենք մեր համապատասխան գումարը տան և մենք մեր ձեռքով տուն առնենք: Իրենք ուզում են, որ մենք մեր տունը տանք իրենց, իսկ իրենք էլ մեր փողով մեզ համար տուն առնեն: Միգուցե 40 հազար դոլարով տուն առնի ու ասի, որ 80 հազար դոլարով է առել: Այս տարածքում 5 տուն ենք մնացել: Սպասենք ու տեսնենք, թե մեզ հետ ինչ կլինի»:

Ընդգծենք նաև, որ մեզ հետ զրույցում տեղում ապրողները նշեցին, որ օրեր առաջ անտուն մնացած կնոջը, ում տունը նույնպես փլվել էր փոքրիկ երգիչների շենքի նման, վարձով տուն են տվել և տան վարձն էլ իրենք են վճարելու: