Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի եւ Նյու Յորքի էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են։ Այս մասին են վկայում սակարկությունների արդյունքները։
Մասնավորապես Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան մատակարարումները նվազել են 0.59 տոկոսով եւ կազմել 44.18 դոլար մեկ բարելի դիմաց, փոխանցում է Gazeta-ն։
Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեսակի նավթի ֆյուչերսներն էժանացել են 1.84 տոկոսով եւ կազմել 41.13 դոլար մեկ բարելի դիմաց։