Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «ՊՍԺ» -ում
Արքայական ակումբը նախապատրաստվում է լուրջ փոփոխությունների։ Այդ փոփոխություններն առաջին հերթին կլինեն նոր տրանսֆերները։ Սակայն մյուս կողմից թիմը կլքեն նաև ներկայում հանդես եկող տղաներից մի քանիսը։
Ինչպես տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից, մադրիդյան թիմի երբեմնի առաջատարներից Իսկոն, ով այլևս կորցրել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում, ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «ՊՍԺ»-ում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երկու կողմերը հանդիպել են, և Իսկոն իր համաձայնությունն է տվել։
Հավելենք, որ Իսկոյին չէր վստահում նաև Զինեդին Զիդանը, սակայն Սոլարիի ու Իսկոյի հարաբերություններն առավել լարված են։