Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Մեր տանջված ազգն արժանի է լուրջ հաջողություններ գրանցելու. Աշոտ Գրիգորյանի շնորհավորանքը

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը խոսքն ուղղված համայն հայությանը.

«Սիրելի հայրենակիցներ, Եվրոպայի, ԱՄՆի և այլ տարածաշրջանների բարեկամներ, Հայաստանի և Արցախի քույրեր ու եղբայրներ:

Այս տարի կատարվեց այն, ինչ ճիշտ մեկ տարի առաջ կանխագուշակում էինք. մեր բոլորի տքնաջան աշխատանքի արդյունքում սերժսարգսյանական համակարգը ճաքեր տվեց և տեղի ունեցան անդարձալի փոփոխություներ: Ոտքի կանգնեց առողջ հայ հասարակությունն ու կատարվեցին բաղձալի փոփոխություններ մեր Հայրենիքում:

Սակայն սա միայն սկիզբն է, չափազանց անհրաժեշտ, բայց ոչ բավարար. կարևորը դեռ առջևում է: Կարողանալո՞ւ ենք արդյոք միահամուռ ուժերով զարգացնել մեր ձեռքբերումները, փրկել մեր ավերված տնտեսությունը, թալանված արտադրությունները վերականգնելով, հզորացնելով մեր երկրի պաշտպանությունը, զարգացնելով մեր ամենամեծ ազգային հարստությունները՝ մշակույթը, գիտությունը և կրթությունը, թե շարունակելու ենք նախկին նախագահների ազգակործան քաղաքականությունը, այն է՝ կուսակցությունների բաժանված պայքարելու ենք հանուն ներկուսակցական շահերի սպառելով ազգի ներուժը ներքին քաղաքական ինտրիգների վրա:

Սիրելի հայրենակիցներ, հայության ուժը հսկայական է, եթե օգտագործվի արտերկրի, Մայր հայրենիքի և Արցախի հայրենասեր զանգվածների ներուժը, անկախ կուսակցական պատկանելիությունից: Մեր երկիրը կլինի հանիրավի հզոր, եթե օգտագործենք արհեստավարժ, բացառիկ բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներին, որոնցով հայտնի է մեր ազգը ողջ աշխարհով մեկ: Օտար երկրներում մեր արհեստավարժ մասնագետները զարմացրել են իրենց բացառիկ արդյունքներով: Նրանց մի մասը սեփական նախաձեռնությամբ ներգրավվել է նաև Հայրենիքին ծառայելու սուրբ գործին՝ հսկայական օգուտներ բերելով: Այսօր, սակայն եկել է պահը, որ այդ անհատներին պիտի միացնեք հարյուրավոր և հազարավոր մեր շնորհալիներին՝ արտերկրից ներգավվելով և երկրի ներսում կուտակված բացառիկ մասնագետներին ոտքի հանելով լծվենք մեր արտադրությունների վերականգման գործին:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը, որը հայտնի է ճիշտ երկու տասնամյակ իր լոբբիստական գործունեությամբ՝ Հայ դատի խնդիրների համար պայքարով, այսօր ամբողջովին զբաղված է երկրի տնտեսության վերականգնման՝ մասնավորապեա քիմիական, թվային տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության և այլ կարևորագույն ոլորտների վերածնման ու զարգացման խնդիրներով: Մեր համար խիստ էական են նաև գիտության կարևոր արդյունքների օգտագործումը. Հայաստանում այն առկա է և կարիք ունի կտրուկ զարգացման: Բացառիկ կարևորում ենք նաև հայ մշակույթի զարգացումն ապահովող աշխատանքների հովանավորումն ապագայում:

Ինչ ուղով պիտի գնանք աննախադեպ հաջողություններ արձանագրելու համար.

1) վերկուսակցական կառույցների միջոցով բացառիկ արհեստավարժ մասնագետներին կորդինացնելով վերականգնել երբեմնի հզոր արտադրական ձեռնարկությունները, որոնք հանդիսացել են միակը, ոչ միայն ԽՍՀՄ տարածքում, այլև որոշ դեպքերում, նույնիսկ ողջ Արևելաեվրոպական տարածաշրջանում,

2) փոփոխել հարկային և մաքսային օրենքները օտարերկրյա ներդրումները ներգրավելու համար: Այս խնդիրը հեշտորեն կլուծվի, եթե օգտագործվի Հայաստանին նման երկրների հաջողված փորձը (օրինակ՝ Սլովակիան, նման ուղով կարողացավ մի քանի տարվա մեջ աննախադեպ թռիչք ապահովել, այսօր դառնալով մեկ շնչին ընկնող արտահանման ծավալով առաջինն աշխարհում);

3) տնտեսության հզորացումը պիտի ուղեկցվի նոր արտաքին քաղաքականության զարգացմամբ, հիմնված նորագույն դիվանագիտական դպրոցի ու կադրերի վրա. այսօրվա սերժսարգսյանական ԱԳ նախարարության կազմը և հատկապես դեսպանական կորպուսը պետք է հիմնովին փոխվի:

Սիրելի հայրենակիցներ, ԵՀՄՖ-ն այս դրույթները ներկայացնում է, ոչ թե որպես սոսկ կոչ, այլ որպես մարտահրավեր և առաջարկ՝ աշխատանքների և ֆինանսավորման մեծ մասը կազմակերպելու, արհեստավարժ մասնագետներ արտերկրում հավաքագրելու և նրանց գործունեությունը երկրում կորդինացնելու, խոշոր քաղաքական կենտրոնների հետ լոբիստական աշխատանքներ վարելով դեպի Հայաստան լուրջ ներդրողներ և ֆինանսներ ուղղելու գործում: Մենք այդ փորձ և ներուժն ունենք: Մեզ անհրաժեշտ է ընդամենը Հայաստանում ձևավորվող նոր կառավարության հետ փոխըմռնում, որն ամբողջովին կախված կլինի ստեղծվող կառավարության մակարդակից և ցանկությունից: ԵՀՄՖ-ն պատրաստ է վերոհիշյալ աշխատանքները կորդինացնելու նոր տարվա առաջին իսկ օրերից սկսված:

Սիրելի հայ ժողովուրդ, ԵՀՄՖ-ի նախագահության և եվրոպահայ բոլոր համայնքների անունից թույլ տվեք շնորհավորել համայն հայության Նոր տարին և մոտեցող Սուրբ ծնունդը, մաղթելով մեր Հայրենիքին խաղաղություն, տնտեսության աննախադեպ հզորացում, բարգավաճում, կենսամակարդակի կտրուկ բարելավում, իսկ ողջ հայությանը՝ Հայ դատի խնդիրների արդարացի լուծում:

Մեր տանջված Ազգն արժանի է լուրջ հաջողություններ գրանցելու, որը և մաղթում ենք՝ հավատով, որ այն կիրականա այս կարևոր տարվա մեջ:

Եվրոպայի հայկական միությունների նախագահ
դոկտոր Աշոտ Գրիգորյան
30.12.2018 ԲՐԱՏԻՍԼԱՎԱ