Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Օգնեք ինձ ապրելու. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին՝ ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանից

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին; Բաց նամակը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի պարոն Փաշինյան`

Տարեմուտ է, և մեզնից յուրաքանչյուրը սպասում է, որ իրականություն կդառնա իր փայփայած երազանքը։ Մայիսյան թավշյա հեղափոխությունից հետո էլ իմ փափագը մեկն է՝ կյանքիս վերջին տարիներն անցկացնել ընտանիքիս անդամների, թոռնիկներիս ու ընկերներիս կողքին։ Արդարադատության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները ինձ հույս ու հավատ ներշնչեցին, որ 24 տարվա անազատությունից հետո, գալիք տարին կդիմավորեմ ազատության մեջ։ Վերջին ամիսներին երկու ցմահ դատապարտյալներին կալանքից ազատելը՝ նորից ոգևորեց ինձ։ Մտածում եմ՝ ներում կշնորհեք ինձ, քանի որ խնդրագիրս ամիսներ շարունակ Ձեր թղթապանակում է։

Բազմիցս ասել եմ ու մեկ անգամ ևս բարձրաձայնեմ՝ ես ոչ մեկին կյանքից չեմ զրկել։ Այդ տարիներին գործող իշխանական ռեժիմի զոհը դարձա՝ դատապարտվելով ցմահ ազատազրկման։ Զղջացել եմ, չունեմ վտանգավոր վարքագիծ, բոլոր բնութագրերս դրական են։

Չեք հավատա, բայց այս տողերը գրելիս՝ ձեռքերս դողում են։ Ինչքան մոտենում են 2018 թվականի վերջին օրերն ու ժամերը, այնքան անորոշությունից ավելի եմ խառնվում իրար։ Գիտեմ՝ տարեվերջին ներումներ շնորհվում են ու թախանձագին խնդրում եմ՝ ներում շնորհեք ինձ ցմահ դատապարտյալիս։

Համալրեք աշխարհի այն եզակի ղեկավարների ցանկը, որոնք ցմահներին ներում են շնորհել։ Խնդրում եմ Ձեզ՝ մի սպանեք ինձ, մի կոտրեք հույսս ու ապրելու զգացումս։ Շնորհեք ինձ ազատություն ու կհամոզվեք որ ես Հայաստանի հպարտ քաղաքացի եմ, որ նախկինում սխալ գործած հանցավորը չեմ։

Դուք էլ եք ապրել անազատության զգացումը ու համոզված եմ՝ այս պահին ճիշտ եք հասկանում ինձ։ Օգնեք ինձ ապրելու, օգնեք գոնե մի քանի տարի վայելելու ազատության բերկրանքը։ Խնդրում եմ մեկ անգամ ևս՝ ներում շնորհեք ինձ, ապացուցեք, որ իրականում սիրո ու թավշյա հեղափոխությունը իր պտուղները տվեց։ Այնպես արեք, որ Ամանորի գիշերը Ձեր համար վառվող մոմերն ու օրհնանքները երիցս ավելանան։

Հարգանքներով՝ ազատության լուրի սպասող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան