Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստը կդառնա Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը
Լոնդոնի «Արսենալ»-ն ամենայն հավանականությամբ ձեռք կբերի Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասին: Այս մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Նավասի տրանֆերի արժեքը կկազմի 16-18 միլիոն եվրո:
Ընդգծենք, որ այս ամռանը Մադրիդ եկավ Լոնդոնի մեկ այլ թիմի՝ «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան, ով էլ հիմնական կազմից դուրս մղեց Նավասին:
Արդարության համար պետք է նշել, որ Կուրտուան դեռ չի տպավորում ու ոչնչով չի գերազանցում Կեյլոր Նավասին: