Լոռու մարզի Ջրաշեն համայնքում կաղամբի իրացման խնդիր կա
Լոռու մարզի 3600 բնակիչ ունեցող Ջրաշեն համայնքի հիմնական զբաղվածությունը հողագործությունն ու անասնապահությունն է: Հիմնականում մշակում են կաղամբ ու կարտոֆիլ: Newspress.am-ի հետ զրույցում Ջրաշենի գյուղապետ Վահան Ուռուսյանը նկատեց, որ նախորդ տարի լուրջ խնդիրներ են առաջացել կաղամբի իրացման հետ կապված, ըստ նրա կաղամբի ստացված բերքի կեսից ավելին գյուղացին փչացրել է:
«Շուրջ 5000 տոննա կաղամբ էր գյուղում փչացել, մարդիկ չկարողացան իրացնել…»,- ասաց նա` հույս հայտնելով, որ այս տարի գոնե կարող են իրացնել բերքը:
Մանրամասները` տեսանյութում.