Էրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Մամուլ

«Փաստ». Դատավորը փողոցով չպետք է առաջնորդվի

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը թեև 2018թ.–ին դատական համակարգում արձանագրել է ամենակարևոր փոփոխությունը, այդուհանդերձ, կարծում է, որ այս համակարգում դեռ անելիքներ շատ կան:

«Դատարաններին քաղաքական իշխանության կողմից բացարձակ ազատություն և օրենքներով առաջնորդվելու հնարավորություն տրվեց: Սա ամենակարևոր փոփոխությունն էր, բացառիկ իրավիճակ, ինչպիսին վերջին 20–25 տարիներին չէր եղել: Այդուհանդերձ, ըստ իս, համակարգում էական փոփոխություններ դեռ տեղի չեն ունեցել և չէին կարող տեղի ունենալ. եթե մարդուն անընդհատ պահում ես հոգեբանական ճնշման, կախվածության մեջ, նա իվիճակի չի լինում միանգամից օգտվել տրված ազատությունից: Համակարգային փոփոխությունները երկար ժամանակ են պահանջում, և դրա համար թե՛ օրենսդրական, թե՛ կադրային փոփոխությունների կարիք է լինելու: Հատուկ գործերով հանձնարարություն կատարող դատավորները պետք է իրենց պատիժը կրեն, և սա կլինի այն ազդակը, ըստ որի՝ որևէ դատավոր, բացի օրենքից, որևէ այլ գործոնով չպետք է առաջնորդվի»,–«Փաստի» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է դատական համակարգի նկատմամբ հասարակական ընկալումներին, մասնավորապես նաև այն դժգոհություններին, որոնք առաջանում էին հասարակական հնչեղություն ունեցող գործերով կալանավորված այս կամ այն անձի՝ գրավով խափանման միջոցի փոփոխությանը, իրավապաշտպանը նկատեց.

«Իրականում հասարակությանը հնարավորություն չի տրվել ստանալ բավարար կրթություն, գիտելիք ու տեղեկատվություն: Համոզված եմ, որ սա նաև դիտավորությամբ է արվել: Սա հանգեցրել է նրան, որ շատերն իսկապես դժվարանում են ինքնուրույն վերլուծություններ անել: Երկրորդ՝ դժգոհությունների, բողոքի հիմքում ոչ այնքան գիտելիքների պակասն է, որքան անարդարության զգացումը: Քաղաքացիները հասկանում են, որ կալանքից գրավով ազատվում են այնպիսի մարդիկ, որոնց, ենթադրենք, շատ մեծ գումարների, թալանի, յուրացման մեղադրանք է առաջադրվել: Բայց մենք ՔԿՀ–ներում ունենք մարդիկ, որոնք շատ ավելի նվազ, թեթև հանցագործության մեջ են մեղադրվում, բայց հնարավորություն չունեն գրավ տալու: Եվ ՀՀ–ում ստեղծվել և շարունակում է մնալ այն իրավիճակը, երբ շատ գողացողը չի նստում, քիչ գողացողն անպայման պատժվում է: Այս անարդարության զգացումն է, որ մարդկանց մեջ արդարացի բողոք է առաջացնում»:

Նա շեշտեց, որ գրավով խափանման միջոցի փոփոխությունը պետք է իսկապես արդարացված լինի. «Կա Մանվել Գրիգորյանի օրինակը: Նա այդ տարածքում եղել է բդեշխի կարգավիճակում, խոսակցություններ կան իր և իր խմբի կողմից իրականացրած բռնությունների, մինչև անգամ սպանությունների մասին: Այդ մարդիկ իրենց անվտանգության համար են անհանգստացած: Մինչ խափանման միջոցը փոխել ը պետք է ուսումնասիրել՝ արդյո՞ք տվյալ մարդու կրիմինալ ու հանցավոր շրջապատն իրականում խնդիրներ չի առաջացնի ժողովրդի անվտանգության համար: Այո, ինքս անձամբ դեմ եմ կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն, բայց իրականում պետք է նժարի վրա դնել ու հասկանալ՝ արդյոք նման մարդկանց վերադարձն ազդեցություն չի ունենալու վկաների, գործի բացահայտման և մնացած այլ հարցերի վրա»:

Իրավապաշտպանը կարծում է, որ մեր ունեցած օրենքներն ամբողջովին բավարար են այդ առումով արդարացի աշխատելու համար. «Հաճախ խնդիրը տարվում է այն ուղղությամբ, թե ամբոխն է պարտադրում, փողոցով են առաջնորդվում: Ոչ ոք փողոցով չպետք է առաջնորդվի, դատավորը որևէ մեկի հրահանգով կամ ճնշմամբ չպետք է առաջնորդվի: Նա պետք է բացառապես օրենքով առաջնորդվի: Իսկ դատավորներին ազդեցությունից, ճնշումներից պետք է զերծ պահեն համապատասխան մարմինները: Դատավորներն իրենց անվտանգության խնդրի մասին պետք է բարձրաձայնեն, եթե դրա կարիքը կա»:

Առհասարակ, ըստ իրավապաշտպանի, երբ որևէ երկրում չեն գործում օրենքները, գործում է վենդետայի իրավունքը. «Սա ցավալի է, սարսափելի, բայց իրականություն: Երբ դատավորն իրական մեղավորին իր արժանի պատժին չի արժանացնում, ժողովուրդն իրեն իրավունք է վերապահում այլ միջոցների դիմել: Մենք պետք է բացառենք այս տարբերակը: Իսկ վենդետաներ չեն լինի այն ժամանակ, երբ դատարանն իր բարձունքի վրա կլինի: Եթե դա չլինի, որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ վենդետաներ չեն լինելու»:

Ամփոփելով խոսքը՝ Ն. Կարապետյանցը կարևորեց այս տարի բազմիցս քննարկված անցումային արդարադատության անհրաժեշտության մասին:

«Կարծում եմ՝ անցումային արդարադատությունն ուշացրել ենք: Կառուցվածքն արդեն պետք է մշակված ու քննարկված լիներ, որովհետև դա մեկ օրում չի արվում: Անցումային արդարադատությունը յուրահատուկ է, շատ նրբություններ ունի, չկա որևէ ստանդարտ, որը կարող ենք վերցնել ու մեզ մոտ կիրառել: Պետք է մերն ունենանք: Բայց բավականին երկար ժամանակ ենք բաց թողել: Ինձ մոտ տպավորություն է, որ արդեն չեն ցանկանում անցումային արդարադատություն իրականացնել, իսկ դրա անհրաժեշտությունը բացառիկ է. կան հարցեր, որոնք զուտ օրենքով և մեր «հիվանդ» դատական համակարգով հնարավոր չէ լուծել»,–եզրափակեց նա՝ ընդգծելով, որ 2019թ.–ին անցումային արդարադատությունը պետք է ամենակարևոր ուղղություններից մեկը լինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում