Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
Չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ Աբրահամյան
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ1 միլիարդ դրամ գրավ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Արցախի թեմի առաջնորդը մեկուսացել է. 168․am
Ռուսաստանցի միլիարդատերերը միջոցներն արտասահման են դուրս բերում նաև Հայաստանի միջոցով. BloombergՎարորդական իրավունքի վկայական ստանալու համար գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ իրավապահները կապարակնքել են տոնավաճառի տաղավարների մի մասը
Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 23-ի դրությամբՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՕկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ուկրաինան շարունակում է հարվածել Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին ու պահեստներինԱՄՆ-ն B-1 ռմբակոծիչով հարված է հասցրել ԻրանինՄԻՊ-ն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասԻրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներԵրեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor.am
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով NEWSPRESS-ի բացահայտումից հետո ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Ստամբուլում nւժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին ՄարտունիումԹրամփն Իրանի հետ պատերազմն ընդհարում է անվանելՈրքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը վերածվեց ներկայացուցչական կառույցի. «Ժողովուրդ»Արմավիր քաղաքի կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. ՍուրենյանցԵրբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Նարեկն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյանը՝ զինվորի մահվան մասին
Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները
Ժամանց

Մայրերը սեր են, հոգ տարեք ու ժպիտ նվիրեք, քանի դեռ կարող եք... Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից հուզիչ գրառում է արել.

«երբ 7 տարին կարոտի մի ակնթարթ է ....Էմմա Բլեյանին՝ իմ լույս Մայրիկին...

Մայրերն աշխարհի աղն են ու բարությունը, Մայրերն աշխարհի օրորն են և օրորոցը, Մայրերը պատերզամների դեմ միակ ուժն են... Մայրս՝ սրտի մեջ սեր ու անսահման համբերություն էր պահում, մայրս ընկեր էր, երեխա ու պաշտպան միևնույն ժամանակ։ Հաճախ չէր էլ խոսում, այլ իր լռելով էր պաշտպանում, ավել ու վատ խոսքից սարսափում էր՝ ասես կանխազգալով, որ նոր ժամանակներում խոսքը վհատեցնող, պատժող ու կազմալուծող գործիք կդառնա։ Մայրս. իր Բլեյան ընտանիքի, իր արմատի երկու հզոր ճյուղերից՝ ուսուցչություն թե քաղաքականություն, ընտրեց խոնարհ ու խոհեմ ճանապարհը՝ ՈՒՍՈՒՑՉԻ։ Ի հեճուկս իր՝ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող եղբայրների, ընտրեց Կրթելու և ստեղծելու ճանապարը՝ հեռատեսորեն հասկանալով, որ մեր օրերում քաղաքականությունը քաոսի գործիքն է լինելու,իսկ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ լինի «արտաքին» թե ներքին, մարդու էության առողջ դրսևորումն ու Երկրի ապագան։

Մայրս իրոք ուսուցիչ էր. կյանքի, բարության և մարդկայնության Ուսուցիչ։

Ես էդպես էլ չեմ հասկանա «վատ ծնող» եզրույթը, Աստված շատ ողորմած է եղել իմ նկատմամբ.... պարգևելով ինձ Իմ Ընտանիքը։

Մայրս- մոլորակ էր, որն ինքնամոռաց պտտվում էր բոլորի հետևից՝ հասցնելու և նրանց գոհացնելու համար, հասցնում էր ամեն ինչ ու ամենքի համար՝ բացի իրենից։
Մամաս իսկական մարդ էր։ Դառը կյանքն ապրած ու դրանից իսկ իր միջի լույսը հազարապատիկ խտացրած։ Չէր սիրում լաց, բողոք, վհատություն։ Չէր ընկալում անտարբերությունը, չարությունը, ծուլությունը։ Իր պայքարի ձևը՝ կրթելն էր։ Սնունդը՝ ոգևորությունը, երբ արդյունք էր տեսնում։ Աչքերի փայլը, երբ դուստրերին կամ եղբայրներին էին գովում։ Հպարտությունը, երբ ամուսնուց էին խոսում... Արժանապատիվ, ազնիվ ու ինքնաբավ մայր էր Մայրս,որն այդկերպ իր բոլոր աշակերտներին էր ձևավորում՝ իր երեք դուստրերին էլ այդ թվում։

Տարիներն անցնում են, ու մայրիկիս դիմագծերը «լղոզելու» փոխարեն՝ ժամանակն ավելի է ընդգծում նրա բնավորությունը, Սերն ու ուժը. նրա Դիմագիծը։

Ես մամայիս ահավոր եմ կարոտում։ Ուղղակի անտանելի։ 2011- ի դեկտեմբերի 20-ից սկսվեց իմ անվերջանալի կարոտը... Աստված երևի մահը ստեղծել է, որ իմաստավորի կյանքը... թե չէ էլ ինչու՞

Հ.Գ. Ես քեզ միշտ ժպտում եմ Մամ ջան, լույսի մեջ մնաս...
Մայրերը սեր են, հոգ տարեք ու ժպիտ նվիրեք, քանի դեռ կարող եք...»։