Բելգիայում զանգվածային ստուգումների արդյունքում 16 մարդ է ձերբակալվել
Բելգիայում հատուկ գործողությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալվել, հայտարարել է Բրյուսելի Դաշնային դատախազության ներկայացուցիչը:Բելգիական հեռուստաընկերությունների տեղեկություններով` հատուկ գործողության շրջանակում անցկացվել են փաստաթղթերի զանգվածային ստուգումներ, ավտոմեքենաների և բնակարանային ստուգումներ, խուզարկություններ, փոխանցում է Корреспондент-ը:
Բրյուսելի այլ թաղամասերում, այդ թվում` Մոլենբեկում, Սկարբեկում, Էթերբեկում, ինչպես նաև մի շարք քաղաքներում ավարտվում են ստուգումները:
Լրատվամիջոցները հայտնում են, որ հատուկ գործողությունները չեն հանգեցրել Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի և Սեն Դենիում ահաբեկիչներին օգնող Հասնա Աիթբուլահսենի եղբոր ձերբակալությանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին ոստիկանությունը Բրյուսելի կենտրոնում անցկացրել է հատուկ գործողություն՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով: