Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Քաղաքականություն

Լուսինե Բադալյանի 50 երանգները, կամ ո՞վ է նրա հերոսը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում հավանաբար խորհրդարան կանցնի նաև հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը: Ինչու ենք գրել հավանաբար, որովհետև Ցարի Բոգը` Նիկոլ Փաշինյանը, դեռևս չի որոշել` ում թույլ տա մանդատ վերցնել և ում` ոչ:

Այնուամենայնիվ, կան խոսակցություններ, որ Լուսինե Բադալյանը հասցրել է իր տեղը դասավորել և կմտնի խորհրդարան:

Ներկայացնելով մեր ապագա պատգամավորին՝ հակիրճ պատմական ակնարկ կատարենք այս պատգամավորացուի հայացքների փոփոխության վերաբերյալ:

Լուսինե Բադալյանը միշտ աչքի է ընկել իր հասարակական ակտիվությամբ: Նրա «ճտպտան» լեզուն բացվում է հատկապես այն ժամանակ, երբ տեսանկարահանող սարք է տեսնում, դրա պակասի դեպքում էլ մտքի գոհարները շաղ է տալիս ֆեյսբուքում:

Դեռևս 2016 թվականին Լուսինե Բադալյանը գրառում է կատարում, ուր գովերգում է «Սասնա Ծռերի» առաջնորդ Վարուժան Ավետիսյանին: Նա համարում է, որ իր հերոսը Վարուժան Ավետիսյանն է և ինքը կցանկանար Ավետիսյանին տեսնել Բ26-ում: Գրառումը մեջբերում ենք.

Փոխվում է տարին, փոխվում են նաև Լուսինե Բադալյանի պատկերացումները քաղաքականության և ղեկավարների մասին: Ստորև ներկայացված տեսանյութն արված է 2017 թվականին: Լրատվական կայքերից մեկի հաղորդման ընթացքում Լուսինեն պատասխանում է 59 հարցի: Դրանցից մեկը հետևյալն է. «Ո՞ր դեպքում կարտագաղթեք Հայաստանից»:

Լուսինե Բադալյանը պատասխանում է. «Ճիշտ այն դեպքում, երբ իմ վերջին հույսը, այսինքն վարչապետը, հրաժարական տա, արդեն հանգիստ խղճով կարող եմ արտագաղթել Հայաստանից (տես` 9.30 րոպեից):

2017 թվականին վարչապետը Կարեն Կարապետյանն էր, և, փաստորեն, Լուսինե Բադալյանը մեկ տարվա մեջ կարողանում է երկրորդ հերոսին փոխել:

Ի դեպ, նույն հարցազրույցում լրագրողը հարց է տալիս նաև, թե ո՞րն է նրա կյանքի մեծագույն սխալը և ստանում բավականին մեծամիտ պատասխան. «Ես չունեմ սխալներ»:

Մենք այն կարծիքին ենք, որ տարին մեկ հայացքներ փոխելն արդեն սխալ է, և Լուսինե Բադալյանն իսկապես ունի սխալներ և դրա չընդունումը ևս սխալ է:

Կրկին տարի է փոխվում. 2018 թվական, իսկ հերոսն այս անգամ Նիկոլ Փաշինյանն է, ով էլ մշտապես հովանավորյալ փնտրող Լուսինեին խորհրդարան կխցկի:

Այսպիսին է պատգամավորացուի արժեհամակարգը, հավանաբար այսպես էլ օրենքներ կհեղինակի և կազդի մեր կյանքի որակի վրա:

Լուսինեներ այս խորհրդարանում շատ կան, մենք կանդրադառնանք յուրաքանչյուրին և ի ցույց կդնենք, թե հեղափոխությունն ինչպիսի հեղհեղուկ, ամբիցիոզ և ոչ կոմպետենտ կադրեր բերեց իշխանության:

NEWSPRESS.am