Ֆրանսիացի ոստիկանները հավելավճար կստանան՝ ցույցերը ցրելու համար
«Դեղին ժիլետների» ցույցերին հավելյալ աշխատած ժանդարմները հավելավճարներ կստանան: Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել երկրի կառավարությունը: Բոլոր ոստիկաններն, ովքեր օրերով փողոցում են անցկացրել ցույցի մասնակիցներին կարգի հրավիրելու համար, կստանան 300 եվրո հավելավճար: Նման պահանջ են ներկայացրել ֆրանսիական կառավարությսնը հենց իրենք՝ ոստիկանները:
Արհմիություններն օրեր առաջ նման պահանջ ներկայացրին և սպառնացել էին, որ այն չկատարելու դեպքում ոստիկանները գործադուլ կանեն: