Բրյուսելում փակված է կենտրոնական հրապարակը և մի շարք փողոցներ
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հյուրանոց է արգելափակվել, իրականացվում է զինված գործողություն, որին մասնակցում է բանակը:ՏԱՍՍ-ը հայտնում է, որ համապատասխան տեղեկություն է հրապարակել RTL հեռուստաընկերությունը:
Russia Today-ի փոխանցմամբ խոսքը Radison Blu հյուրանոցի մասին է, որի լոբբին զբաղեցրել են զինվորականները և մարդկանց թույլ չեն տալիս հեռանալ:
The Daily Telegraph-ն էլ հայտնում է, որ ներկա դրությամբ Բրյուսելի կենտրոնում փակված է կենտրոնական հրապարակը և կենտրոնի մի քանի փողոց:
Ոստիկանությունը որոնում է Փարիզի ահաբեկչությունների կասկածյալներին։ Բելգիացի պաշտոնյաներն ասել են, որ որոնվում են առնվազն 2 անձինք, որոնցից մեկը մասնակցություն է ունեցել Փարիզի ահաբեկչություններին։
BBC-ի հաղորդմամբ` Բելգիայի վարչապետը հայտարարել է, որ Բրյուսելում հայտարարված ահաբեկչության վտանգի ամենաբարձր մակարդակը կպահպանվի: