Ֆրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներ
Մամուլ

«Փաստ»․ Կյանքը դեռ հին ընթացքով է շարժվում․ սպասում են հեղափոխության երկրորդ սերիային

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ ուրախությունը շատ մեծ էր, որ առաջին անգամ Հայաստանում ընտրողը զգաց, որ իր ձայնը տեղ է հասնում: Սա ամենաառաջին ուրախությունն է մեր հայ ժողովրդի համար: Ամբողջ աշխարհում էլ այդ մասին խոսեցին, բոլորը շնորհավորեցին: Կիսվելով իր զգացումների մասին՝ «Փաստի» հետ զրույցում ասաց քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանը: Այդուհանդերձ, Լ. Թոքմաջյանը կարծում է, որ պետք չէ ԱԺ ընտրություններով ավարտված համարել այն, ինչը սկսվել է ավելի քան 7 ամիս առաջ:

Ծայրահեղությունից խուսափելու հնարավորությունը

«Ես անընդհատ ժողովրդի մեջ խոսակցություններ եմ լսում, կարծես բոլորն արդեն սպասում են այս հեղափոխության երկրորդ սերիային, այսինքն՝ թե ինչ է լինելու մյուս էտապում: Ժողովուրդն ուզում է իր սոցիալական պայմանների բարելավում, մի քիչ բեռի թեթեւացում՝ թոշակների ավելացման, հարկային բեռի նվազման տեսքով: Հիմա բոլորս սպասում ենք, ես էլ, որպես ժողովրդի մի մասնիկ, հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր խոստումները կկատարի»,–ասաց նա՝ խոսելով նաեւ իր պատկերացրած ընդդիմության մասին:

«Ընդդիմությունն այն չէ, որ եթե ես մի բան եմ ասում՝ դիմացինն էլ հակառակն է ուզում ասել: Ընդդիմությունը պետք է այնքան վեհանձն լինի, որ իր ապրած կյանքով, ստեղծած գործերով, իր քաղաքականությամբ հավատ ներշնչի ժողովրդի մեջ: Տեսեք՝ հիմա 88 մանդատ կա: Այսինքն՝ տեսականորեն ինչ ուզեն, կանցկացնեն: Դա կբերի մի ուրիշ ծայրահեղության, ինչպես սովետմիության ժամանակ էր, երբ մեկը մի բան էր ասում, ու բոլորը համատարած ձեռք էին բարձրացնում: Եվ չկար մեկը, որը կողքից ասեր՝ սպասե՛ք, այդպես չէ: Իսկ այդ հնարավորությունը հիմա կա, կարծում եմ՝ շատ լուրջ ու ճիշտ ընդդիմություն կծնվի: Այն կստեղծվի եւ կստեղծվի բուն աշխատանքային գործընթացի ժամանակ»,–ընդգծեց քանդակագործը:

Կյանքը՝ հին ընթացքով

Խոսելով նախորդ՝ ավելի քան 7 ամիսների բացթողումներից՝ Լեւոն Թոքմաջյանը մատնանշեց կադրային քաղաքականության բացը: «Երկիրը պետք է ղեկավարեն բանիմաց մարդիկ: Կադրեր ընտրելուց չպետք է առաջնորդվեն «հեղափոխության ժամանակ իմ կողքին է եղել», «կուսակցության կողքին է եղել» սկզբունքներով: Հեղափոխությունը ռոմանտիկ տրամադրություն է, եւ այն կապ չունի երկրի ղեկավարման հետ: Բան չունեմ ասելու երիտասարդներին, հեղափոխությունն արեց երիտասարդությունը ու նաեւ պետք է տեր կանգնի այդ ամենին, բայց երիտասարդությունը դեռ փորձ չունի: Թե մեզ որքա՞ն ժամանակ է պետք, որ այդ երիտասարդությունը կոփվի քաղաքականության, պետական իշխանությունը ղեկավարելու գործի մեջ, կյանքը ցույց կտա, բայց եթե որոշ նախարարություններում մի քիչ վերանայումներ լինեն, բացը կլրացվի»,–շեշտեց մեր զրուցակիցը:

Ինչպես ինքն է նշում՝ ղեկավարվելով արվեստագետի զգացողությամբ՝ կարող է ասել, որ հեղափոխությունը դեռ չի վերջացել:

«Ի՞նչ ավարտի մասին է խոսքը, երբ կյանքը դեռ հին ընթացքով է շարժվում, երբ դեռ վերափոխումներ չեն եղել: Իհարկե, եղել են որոշ վերեւափոխումներ, բայց ոչ մեծ առումով... 15–20 օր առաջ մտավորականների խմբին հրավիրեցին Սպիտակ: Ուրեմն՝ 5 տարվա համար նախատեսված փայտե «բարաքներում» մարդիկ ապրում են արդեն 30 տարի: Փայտերը փտել են, առնետներ են մտնում ու դուրս գալիս: Այսքան տարի է անցել, բայց նույն ողորմելի վիճակը պահպանվել է: Հիմա ինչպե՞ս կարող ենք համարել, որ հեղափոխությունն ավարտվել է: Կարծում եմ՝ այն ժառանգությունը, որը ստացավ նոր իշխանությունը, շատ ծանր բեռ է: Դեռ պետք է մաքրազարդել, դեռ պետք է թեթեւացնել: Ես լավ եմ հիշում՝ նախկին իշխանություններն ինչ–որ տեղ որոշել էին, որ այլեւս «աղետի գոտի» չպետք է կոչվի: Բայց, ցավոք, «աղետի գոտին» դեռ գոյություն ունի: Իսկ եթե գոյություն ունի, ուրեմն՝ հեղափոխությունը շարունակվում է»,–ընդգծեց նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում