Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»
Վազող տողեր

Խաչատրյանների կասկածելի գործարքները օֆշորում և գործարարի առեղծվածային մահը. «Հետք» (ֆոտո, վիդեո)

 Սեյշելյան օֆշորում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» (Bradwell Investmentc Corp.) ընկերությունը մեղադրվել է միլիոնավոր դոլարների լվացման և հարկային խարդախության մեջ: Ընկերության սեփականատերը ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբոր որդին է՝ Արամ Խաչատրյանը։

«Հետք»-ը մասնակցել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) «Դրախտային փաստաթղթեր» (Paradise Papers) նախագծին: Գլոբալ հետաքննական նախագծի շրջանակներում կայքին հասանելի են դարձել օֆշորային փաստաթղթերի հերթական արտահոսքը: Ավելի քան 13 մլն փաստաթուղթ է արտահոսել մեծ մասամբ օֆշորային ընկերություններ գրանցող իրավաբանական Appleby ընկերությունից և հասել գերմանական Süddeutsche Zeitung թերթի լրագրողներին, որոնք էլ այդ փաստաթղթերը ICIJ-ի միջոցով հասանելի են դարձրել աշխարհի 90 մեդիա գործընկերների, այդ թվում՝ «Հետք»-ին:

Արտահոսած օֆշորային փաստաթղթերում տասնյակ հայեր կան։ Այս հրապարակմամբ անդրադարձ է կատարվել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամների օֆշորային և հայաստանյան բիզնես գործունեությանը, որն առնչվում է նաև Երևանում էլիտար կառուցապատումներով զբաղվող գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանությանը:

Փողերի լվացում և հարկային խարդախություն` օֆշորային գոտում

Սեյշելյան Հանրապետության Ֆինանսական դիտարկման կենտրոնը 2014թ. գարնանը սկսել է հետաքննել Սեյշելյան Հանրապետությունում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» ընկերության Barclays Bank (Offshore) Seychelles Ltd –ում ունեցած բանկային հաշվի ֆինանսական հոսքերը՝ փողերի լվացման կասկածանքով: Ընկերության բանկային փոխանցումները կասկածներ են առաջացրել, և Ֆինանսական դիտարկման կենտրոնը 2014թ. ապրիլի 1-ից սառեցրել է ընկերության ավելի քան 6,5 մլն դոլարի շարժը:

Ֆինանսական դիտարկման կենտրոնը «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ի սեփականատիրոջից պարզաբանումներ, ապացույցներ և փաստական այլ տվյալներ է պահանջել մի շարք փոխանցումների վերաբերյալ: Որպես «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ի սեփականատեր հանդես է գալիս Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Արամ Խաչատրյանը:

Գագիկ Խաչատրյանը 1996 թվականից պետական պաշտոններ է զբաղեցրել Հրազդանի, Մաշտոցի, էրեբունու, Շահումյանի հարկային տեսչություններում, հիմնականում տեսչության պետի պաշտոնում: 2001-ին նշանակվել է Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ: Արդեն 2008-ից մինչև 2014-ը գլխավորել է Պետեկամուտների կոմիտեն՝ մինչև այն միացվեց Ֆինանսների նախարարությանը, և 2014-2016թթ. եղել է ֆինանսների նախարար: Որպեսզի իր անվան հետ բիզնեսներ չկապեն, պաշտոնյան իր հարազատների ու ընտանիքի անդամների միջոցով է բիզնես գործունեություն ծավալել, երկար տարիներ պետական պաշտոններ զբաղեցնելով՝ հովանավորել է դրանց անխափան առաջընթացը:

41-ամյա Արամ Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի հանգուցյալ եղբոր որդին է: Գրանցված է Եղվարդի նույն հասցեում՝ Գագիկ Խաչատրյանի հոր՝ Գուրգեն Խաչատրյանի հետ:

Ուսումնասիրելով ՀՀ արդարադատության նախարարության ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի փաստաթղթերը՝ կարելի է եզրակացնել, որ Արամ Խաչատրյանը Խաչատրյանների բիզնեսում առանցքային անձ է: Խաչատրյանների ընտանեկան բիզնեսը նա կամ տնօրինում է, կամ բաժնեմաս ունի, կամ էլ նախկինում ունեցել ու տնօրինել է դրանք:

Արամ Խաչատրյանը 2005-ից մինչև 2011թ. Գագիկ Խաչատրյանի որդիների հետ կիսել է հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ընկերության բաժնեմասը: 2011-ից Արամ Խաչատրյանին է փոխանցվել ընկերության բաժնետոմսերի ողջ փաթեթը: Արամ Խաչատրյանը 2012-ից մինչ օրս նաև «Մեգաֆուդ» ՍՊԸ-ի տնօրենն է: «ՄԵԳԱ ՖՈՒԴ»-ն ավելի քան 30 ապրանքանիշների ներկայացուցիչն է Հայաստանում: Համաձայն ընկերության պաշտոնական կայքի՝ «ՄԵԳԱ ՖՈՒԴ»-ի ապրանքաշրջանառությունն աճում է շատ արագ, և 2017 թվականին ընկերության ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:

Առանցքային է Արամ Խաչատրյանի դերակատարությունը հեռահաղորդակցության ոլորտում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող «Յուքոմ» ընկերությունում: Ա. Խաչատրյանը 2011 թվականից «Յուքոմ» ընկերությունում 41 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր էր մինչև 2017 թվականի ձմեռ:

Դրանից հետո «Յուքոմ»-ում բաժնետերի փոփոխություններ են արձանագրվել: Մասնավորապես, այստեղ հայտնվել են Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններն անձամբ՝ 12.71% մասնակցությամբ, իսկ Արամ Խաչատրյանի բաժնեմասը փոքր-ինչ նվազել է՝ դառնալով 25.98 %:

Ամենահետաքրքիր փոփոխությունը «Յուքոմ»-ում «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտնությունն է՝ նրան պատկանող ռուսաստանյան բաժնետիրական առևտրային «Ֆորա-բանկ»-ի միջոցով, որը դարձել է «Յուքոմ»-ի 11.21% բաժնեմասի սեփականատերը: Ըստ ամենայնի, Սամվել Կարապետյանի բանկը «Յուքոմ»-ում իր բաժնեմասի մասնակցությունն ապահովել է ընկերությանը տված վարկային միջոցների հաշվին: Պաշտոնապես 22,4 մլն դրամ ունեցող «Յուքոմ»-ի կանոնադրական կապիտալում բանկը 2,5 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունի: «Յուքոմ»-ը ղեկավարող և բարձր պաշտոններ զբաղեցնող եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանների բաժնեմասը ևս նվազել է այս փոփոխություններից հետո՝ դառնալով 3.17%, իսկ Կիպրոսյան օֆշորից Բրիտանական Վիրջինյան Կղզիներ գնացող ընկերությունների ցանցը նախկին նվազեցրել է իր բաժնեմասը՝ 49%-ից հասցնելով 31,05%-ի:

Արամ Խաչատրյանը ներկայումս հայաստանյան 5 ընկերությունում բաժնետեր է: Մեկ տասնյակ ընկերությունում եղել է բաժնետեր և տնօրեն: Դրանց կեսի բաժնեմասն ընթացքում փոխանցել է Գագիկ Խաչատրյանի որդիներին:

Մանրամասներն ու շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում