Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Սուպերվարչապետը վարչության պետի գործն էլ է անում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր զբաղված էր հույժ կարևոր գործով. ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հետ այցելել էր Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ 11 օր է՝ ինչ շարունակվում է դասադուլը և ավելի քան 800 աշակերտ դպրոց չի այցելում:

Հիշեցնենք, որ այս դպրոցի ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվի մի մասը չի ցանկանում, որ դպրոցի կառավարումը հանձնվի նոր տնօրենին՝ Աննա Բալյանին, ով դպրոցի տնօրենների համար նախատեսված քննության ժամանակ ընդամենը մեկ միավորով է առաջ անցել գործող տնօրեն Լուսինե Կարապետյանից:

Այս դպրոցի ծնողներն անգամ Փաշինյանի չարենցավանյան քարոզարշավի ժամանակ առիթը բաց չթողեցին և խնդրի մասին հայտնեցին վարչապետին, որն էլ խոստացավ հարցին տալ օբյեկտիվ լուծում:

Եվ ահա այսօր Փաշինյանը ոչ թե հրամայել էր համապատասխան նախարարությանը խնդրին տալ օբյեկտիվ լուծում, այլ ինքն անձամբ էր գնացել այդ լուծման հետևից:

Սակայն ստացվեց այնպես, ինչպես միշտ. պարզապես չստացվեց PR-ից բացի որևէ լուրջ բան:

Հանուն արդարության՝ պետք է նշենք, որ Փաշինյանն էլ է գիտակցել, որ սա իր գործը չէ, և երկրի վարչապետը այս կարգի հարցերին չպետք է միջամտի և հանդիպումից հետո իր ելույթում նշել.

«Ես չեմ կարծում, թե երկրի վարչապետը պետք է տնօրենի հարցով զբաղվի, բայց անկեղծ ասեմ՝ էս կարգի քննարկումներն ինձ համար էլ են շատ օգտակար, քանի որ հանրակրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվենք․․․Ես մտածում էի, որ կգամ, կնստեմ, կխոսենք, և ակնհայտ կլինի, որ մեկը շա՜տ լավ տնօրեն ա, իսկ մյուսը՝ շա՜տ վատ տնօրեն ա։ Բայց ուզում եմ ասել իմ առաջին տպավորությունը․ երկու մանկավարժներն էլ շատ բարձր մակարդակի մանկավարժներ են։ Մեր խնդիրն է՝ պարզել, թե ինչքանով է արդար եղել դպրոցի տնօրենի ընտրությունը»։

Փաշինյանի գնալուց հետո խնդիրը ոչ թե լուծվել, այլ ավելի է բարդացել. Պարզվում է՝ մարդիկ իրենց երեխաներին հանում են Չարեցավանի թիվ 3-րդ դպրոցից՝ չնայած այն հանգամանքին, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հրահանգել է Չարենցավանի բոլոր դպրոցների տնօրեններին՝ 3-րդ դպրոցի աշակերտներին չընդունել:

Ստացվում է՝ այս իրավիճակում միակ տուժողներն աշակերտներն են, որոնք արդեն 11 օր է՝ զրկված են կրթություն ստանալու իրենց իրավունքից, իսկ Կրթության նախարարությունն ի զօրու չէ այդ իրավունքը պաշտպանել:

Իսկ մի՞թե այսքանից հետո նախարարն իրավունք ունի մնալ իր տեղում, երբ վարչության պետի մակարդակով լուծվող հարցին անգամ վարչապետ է խառնում: Մի՞թե այս 7 ամիսների ընթացքում չսովորեցին աշխատել՝ վարչապետի շվաքից անդին:

 NEWSPRESS.am