Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Ինչի՞ն է սպասում Իլհամ Ալիևը

Երբ Հայաստանում գարնանը սկսվեց ներքաղաքական պայքարը, այդ ժամանակ Ադրբեջանը լուռ հետևում էր Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին: Ադրբեջանը հիմա էլ լուռ հետևում է այդ գործընթացներին:

Հայաստանի նախորդ իշխանությունները մի քանի անգամ փորձեցին ժողովրդին հանդարտության կոչեր անել՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից սահմանում կուտակումներ կան: Նրանք այդկերպ ցանկանում էին զսպել ժողովրդական պայքարը, սակայն կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, որ այդ ամենը իրականությանը չի համապատասխանում:

Երբ 2008 թվականին Հայաստանում նույնպես ներքաղաքական պայքար էր, Ադրբեջանն օգտվեց այդ ամենից: Դա տրամաբանական է, քանի որ երբ թշնամի երկրի ներսում ամեն ինչ վատ է, այդ ամենից պետք է օգտվել: 2008 թվականին Ադրբեջանը օգտվեց այդ ամենից:

Սակայն, տարօրինակ կերպով, գարնանը տեղի ունեցող գործընթացներին Ադրբեջանի կողմից պատասխան չեղավ: Սա տարօրինակ է, քանի որ մենք լավ գիտենք մեր թշնամուն: Մյուս կողմից՝ Ադրբեջանը սկսեց ողջունել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները: Մասնավորապես, սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքալեզու պետությունների համագործակցության 6-րդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր, որ հույսեր է կապում Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ կառուցողական լինելու հետ։

Նա, մասնավորապես, նշել էր. «Հույս ունենք, որ Հայաստանի նոր կառավարությունը կառուցողական դիրքորոշում կորդեգրի հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, մեր տարածքները կազատագրվեն օկուպացիայից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, տարածաշրջանում կտիրեն խաղաղությունն ու համագործակցությունը»:

Այս դրական տրամադրութունները շարունակվեցին ու ավելի զարգացան, երբ հոկտեմբերին Դուշանբեում «մինի» հանդիպում տեղի ունեցավ Փաշինյանի ու Ալիևի միջև: Փաշինյանը, մասնավորապես, նշել էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց»։

Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու, ինչպես նաև երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։ Կողմերի երրորդ կարևոր պայմանավորվածությունը, ըստ պաշտոնական հայտարարությունների, նրանց միջև օպերատիվ կապի հաստատումն է եղել։

Այդ պահից սկսած՝ սահմանին իրավիճակը էլ ավելի հանդարտվեց: Թեև կան հրադադարի խախտումներ, սակայն սահմանին անհամեմատ հանգիստ է իրավիճակը:

Ի՞նչ է սա նշանակում:

Ադրբեջանի ղեկավարներն ուզում են երկու բան. պատերազմ կամ հողերի վերադարձ: Այլ բան նրանք չեն ուզում: Ադրբեջանում մտածում են այս 2 կետի մասին: Իսկ տրամաբանորեն, այս հանդարտությունը նշանակում է, որ կամ մեր հարևանները պատերազմի են պատրաստվում, ինչը մենք լավ տեսանք 2016 թվականի ապրիլին, կամ կա ինչ-որ խոստում կամ պայմանավորվածություն, որ նրանք լուռ սպասեն այնքան ժամանակ, քանի դեռ հարցը չի հասել հողերի վերադարձին:

Դատելով մեր թշնամու հայտարարություններից ու վերջին տարիների վարքագծից, 3-րդ տարբերակ չի կարող լինել: Իսկ Փաշինյան-Ալիև հարաբերությունները լարված չեն այնպես, ինչպես Սարգսյան-Ալիև հարաբերությունները: Հակառակ դեպքում՝ Ալիևը հույսեր չէր կապի նոր իշխանությունների հետ, իսկ Փաշինյանը Ալիևին չէր անվանի կիրթ մարդ: Միայն ժամանակը ցույց կտա, թե իրականում ինչին է սպասում Իլհամ Ալիևը:

NEWSPRESS.am