Էրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Մամուլ

«Հայոց աշխարհ». Ընտրություններն ավարտվեցին, խնդիրները մնացին. պոպուլիզմ և իրականություն

«Հայոց աշխարհ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի ընտրություններից հետո առաջիկայում Հայաստանում կձեւավորվի նոր գործադիր իշխանություն։ Խորհրդարանական մեծամասնությունը կներկայացնի վարչապետի իր թեկնածուին, որն էլ կձեւավորի կառավարության կաբինետը։

Թե նախկին կառավարության անդամներից ովքեր տեղ կգտնեն նոր կաբինետում, ցույց կտա ժամանակը։ Մի բան փաստ է, որ նախորդ կառավարության գործունեությունը, հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտում, դժվար է արդյունավետ համարել։

Կարճատեւ աշխատանքի ընթացքում այն աչքի ընկավ խնդիրների վերաբերյալ իր անտեղյակությամբ, անփորձությամբ, ոչ բարձր պրոֆեսիոնալիզմով։ Կառավարության գործունեությունը ոչնչով չտեղավորվեց ժամանակին տրված խոստումների մեջ։ Չհաջողվեց որեւէ դրական փոփոխություն կատարել սոցիալական կյանքում։

Նախորդ կառավարությունն առանձնացավ տնտեսական գործընթացները սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու մոլուցքով՝ հաշվի չառնելով դրա հնարավոր ծանր հետեւանքները։ Հայաստանի տնտեսությունը երբեւէ այնպիսի անտարբերության մատնված չէր եղել, ինչպես իշխանափոխությունից հետ։

Տնտեսական կյանքը կարծես կանգ էր առել։ Իր գործունեության ընթացքում կառավարությունը հնարավոր ամեն ինչ արեց տնտեսությունը խնդիրների առջեւ կանգնեցնելու համար։ Որքան էլ զավեշտալի է, դա նրան հաջողվեց։

Ի հայտ եկած ռիսկերը ստիպեցին շատերին ձեռնպահ մնալ իրենց տնտեսական մտադրությունների իրականացումից։ Հարցականի տակ հայտնվեցին մի շարք ներդրումնային նախագծեր, այդ թվում՝ արդեն ավարտական փուլում գտնվող։

Այս պայմաններում պատահական չէր, որ չնայած կառավարության հորդորներին, այնուհանդերձ դադարեցին դրսից ներդրումներ գալ Հայաստան։ Մինչդեռ իշխանափոխությունից առաջ խոսվում էր ներդրումային բում ապահովելու մասին։

Ընտրությունների շրջանում հայտարարվեց որոշ ներդրումային ծրագրերի իրականացման մասին։ Նույնիսկ ստորագրվեց հուշագիր Հայաստանում ռուսական մի ընկերության կողմից ավելի քան 300 մլն դոլարի ներդրումներ կատարելու՝ սոդա, կերակրի ու տեխնիկական աղ, ինչպես նաեւ ապակի արտադրելու մասին։

Բայց շուտով պարզվեց, որ խոսքը մի ընկերության մասին է, որը զբաղվում է շինարարական բիզնեսով եւ ունի շատ համեստ ֆինանսական ու տնտեսական հնարավորություններ։ Ու դեռ հարց է, այդ ներդրումները կլինե՞ն, թե՞ գործ կունենանք նախընտրական հնարքի հետ։

Անկախ ամեն ինչից՝ փաստ է, որ նախորդ կառավարության գործունեության յոթ ամիսների ընթացքում տնտեսական կյանքը Հայաստանում կտրուկ նահանջ ապրեց։ Տնտեսության գրեթե բոլոր առանցքային ոլորտներում ակտիվության տեմպը ընկավ, առանձին դեպքերում նույնիսկ անկում գրանցվեց։

Տարվա առաջին կեսին արձանագրված 8,3 տոկոս աճից հետո՝ 2018թ. ընթացքում ակնկալվում է ընդամենը 5 տոկոսին մոտ տնտեսական աճ։

Ինը ամիսների տվյալներով բյուջեի կատարողականը 28 մլրդ դրամով նույնիսկ զիջեց ճշգրտված պլանը։ Բոլոր հիմքերը կան ասելու, որ տարեվերջին տարբերությունը շատ ավելին կլինի։

Սոցիալական ոլորտում նախկին կառավարությունը չկարողացավ որեւէ էական առաջընթաց ապահովել։ Աշխատավարձերը իշխանափոխությունից հետո չփոխվեցին, թոշակները եւս մնացին նույնը։ Ընդհակառակը գնաճային դրսեւորումները, հատկապես որոշ ապրանքների գների զգալի բարձրացումը մեծացրեց սոցիալական ճնշումը։

Տեղին-անտեղի մարդկանց տրվել են բազմաթիվ խոստումներ։ Մինչ օրս հաջողվել է տարբեր պատճառաբանություններով խուսափել դրանց կատարումից։ Այսուհետ շատ ավելի դժվար է լինելու։ Եկել է կատարելու ժամանակը։

Ինչպե՞ս է պատրաստվում խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվող նոր կառավարությունը դուրս գալ այդ ամենի տակից, կերեւա գործունեության ծրագիրը ներկայացնելուց հետո։ Անորոշ խոստումները, որոնք կային նախորդ կառավարության ծրագրում, այլեւս չեն կարող բավարարել հասարակությանը։ Մարդիկ սպասում են կոնկրետ արդյունքների։

Կառավարությունն այս փուլում խնդիր ունի կանգնեցնել նախ եւ առաջ տնտեսության հետընթացը, թեպետ խոստացել է իրականացնել տնտեսական հեղափոխությունն ու թռիչքաձեւ աճը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում