Չիլիի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Չիլիի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, ցունամիի վտանգ չկա, տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Երկրաշարժի օջախը գտնվել է 24,5 կմ խորության վրա։ Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կոկիմբո քաղաքից 81 կմ հեռավորության վրա։
Չիլիի կենտրոնում, Կոկիմբոյի շրջանում սեպտեմբերին 8,3 բալ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել, որին հաջորդել էին տասնյակ ստորերկրյա ցնցումներ։ Աղետի զոհ էր գնացել 15 մարդ, ավելի քան 6 հազար մարդ մնացել էր առանց տանիքի։