Ցրտահարություն և ալկոհոլ. ինչի՞ց է մահացել «Լոկոմոտիվ»-ի 18-ամյա ֆուտբոլիստը
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ մահացել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Ալեքսեյ Լոմակինը:
Արդեն այսօր մի շարք ռուսական կայքեր սկսեցին գրել, թե որոնք են ֆուտբոլիստի մահվան հանգամանքները: Ըստ նախնական տեղեկութունների՝ ֆուտբոլիստը մահացել է ցրտից, իսկ դրսում հայտնվելու և ցրտից մահանալու պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է ալկոհոլը:
Ընդգծենք, որ այս առիթով առայժմ պաշտոնական տեղեկություն չկա: Հավելենք նաև, որ ֆուտբոլիստին մահացած են գտել երեկ:
Ալեքսեյը 18 տարեկան էր: