Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 04.43-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Իջեւան հատվածի 80-րդ կմ-ում «Toyota Corolla» մակնիշի 80AM080 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ` 35-ամյա Հ. Ս.-ն եւ ուղեւոր՝ 46-ամյա Ա. Չ.-ն տեղափոխվել են Սեւան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ ուղղել ավտոմեքենան: