Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Հասարակություն

Կա՛մ կլսեն մեզ, կա՛մ մենք Չարենցավանում կխաթարենք ԱԺ ընտրությունները. ծնողները դասադուլ են հայտարարել (տեսանյութ)

Չարենցավանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան N 3 հիմնական դպրոցի ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք փակել են դպրոցի մուտքը և հայտարարում են, որ իրենց երեխաներին չեն ուղարկի դպրոց այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջը չլսեն:

Բանն այն է, որ նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել տնօրենի ընտրություն, քանի որ նախկին տնօրենի՝ Լուսինե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է: Վերջինս N 3 դպրոցի տնօրեն է աշխատում 2005թ. ապրիլի 27-ից:

Ծնողները NEWSPRESS.am-ի հետ զրույցում վստահեցնում են, որ նա այդ տարիների ընթացքում ամբողջովին ոտքի է կանգնեցրել դպրոցը և բարեկարգել այն: 

«Դեռ ընտրությունները չէին եղել, արդեն ամբողջ քաղաքն էր խոսում, որ մեր դպրոցի տնօրենը փոխվելու է. հասկանո՞ւմ եք՝ ամեն բան այդպես արդար ու օրինական չէ, ինչպես թվում է: Չգիտենք՝ ում հովանավորությամբ, բայց ընտրությունն անարդար է եղել»,- ասում են մեր զրուցակից ծնողներն ու նկատում, որ կոնկրետ ընտրված տնօրեն Աննա Բալյանի դեմ որևէ առարկում չունեն, այլ դեմ են երևույթին, քանի որ այն անարդար է: Նրանց գնահատմամբ՝ անարդար ընտրություններ են կատարվել, ինչն իր հերթին անարդար է նաև իսկապես մեծ համբավ ու վաստակ ձեռք բերած տնօրենի հանդեպ:

«Դպրոցն ունի ավելի քան 800 աշակերտ, 670-ից ավելի ծնող ստորագրել է դիմում-բողոքի տակ: Բայց ասեմ ձեզ, որ հնարավոր է 800 ծնող չլինի, քանի որ մի ընտանիքից 2-3 երեխա է գալիս դպրոց: Բոլորին դիմել ենք՝ քաղաքապետին, մարզպետարան, կառավարություն, նախարարին ու վարչապետին, բայց բոլորը թքած ունեն մեր խնդրի վրչա: Ասում են՝ սերնդափոխություն ենք անում, ընտրություններն էլ արդար են եղել: Բայց մենք վստահեցնում ենք ձեզ՝ սա ուղղորդված ընտրություն էր, որի արդյունքներին մենք դեմ ենք, ու պետք է պայքարենք»,- ասում են ծնողները:

Նրանք պատրաստ են ո՛չ միայն հանել իրենց երեխաներին այդ դպրոցից, այլև քաղաքականացնել հարցը: Թեև այնքան էլ չեն ուզում շահարկել խնդիրը, բայց նժարին իրենց երեխաների ուսման հարցն է. ասում են, որ շարժման օրերին առաջինններից մեկն էին, որ փակեցին դպրոցն ու դուրս եկան փողոց, որ փակեցին Սևան տանող ճանապարհն ու պատռեցին իրենց ՀՀԿ անդամատոմսերը:

Նրանք հիշեցնում են նաև Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե երկիրն ու իշխանությունը ժողովրդին է: Ասում են՝ սա այդ խոսքերն ապացուցելու հնարավորություն է երկրի կառավարության համար:

«Իշխանությունը մե՞րն է՝ մենք պահանջում ենք մեր տնօրենին, ու դասերը նորից կսկսվեն: Եթե ոչ, ապա դեկտեմբերի 9-ի ընտրությունները, կոնկրետ մեր քաղաքում խաթարվելու է: Նոր ղեկավարությանն, իհարկե, դուր չի գա, որ մի ամբողջ քաղաք իր դեմ է: Մենք իր կողքին ենք եղել, հիմա ինքը մեր կողքին չէ ու մեր հարցին լուծում չի տալիս»:

Մանրամասները՝ տեսանյութում