Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկարներ)
Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի մամուլի ծառայությունը սկսում է ամփոփել 2018 թվականի մրցաշրջանի արդյունքները: Այդ մասին հաղորդում է Prosports.kz-ը:
Սկսվում է հրապարակումների շարք՝ հիմնված ֆուտբոլային ակումբների ղեկավարների, գլխավոր մարզիչների, ինչպես նաև թիմերի ավագների քվեարկության արդյունքների հիման վրա, ովքեր քվեարկել են Ղազախստանի Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:
Հարցման մասնակիցներից յուրաքանչյուրը նշել է 3 լավագույններին՝ 3-րդ տեղի համար տալով 1 միավոր, երկրորդի համար՝ 2, առաջին տեղի համար՝ 3 միավոր: Ընդհանուր հանրագումարի արդյունքում որոշվել է հաղթողը:
«Ակտոբե»-ի հարձակվող Մարկոս Պիզելին «Պրեմյեր լիգայի լավագույն խաղացող-2018» անվանակարգում վստահ հաղթանակ է տարել: Խփած 18 գնդակով նա դարձել է առաջնության լավագույն ռմբարկուն: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը հավաքել է 69 միավոր:
Թոփ 3 լավագույ ֆուտբոլիստները
1. Մարկոս Պիզելի, «Ակտոբե» - 69 միավոր,
2. Մարին Տոմասով, «Աստանա» - 41 միավոր,
3. Բաուրիժան Իսլամխան, «Կայրաթ» - 24 միավոր:


