Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Քաղաքականություն

Դեկտեմբերի 9-ի գիշերը Նիկոլ Փաշինյանին սպասվում է մեծ անակնկալ. Արմեն Աշոտյան

Հիշո՞ւմ եք՝ վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հանրապետականը 0 ձայն է ստանալու ընտրություններում: Այդ մասին լրագրողներին հարցրեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ կուսակցությանը ծրագիրը ներկայացնելու ժամանակ: 

«Կարծում եմ՝ նման ձևակերպումները նախ և առաջ անարգանք են ՀՀ քաղաքացիների հանդեպ: Ակնհայտ է, որ մենք 0 ձայն չենք ստանալու, մենք ստանալու ենք հազարավոր ձայներ, տասնյակ հազարավոր ձայներ: Եվ եթե անգամ մենք չանցնենք խորհրդարան, այդ տասնյակ հազարավոր քաղաքացիները ՀՀ անձնագիրը կրող, ՀՀ լիարժեք քաղաքացիներ են»,- ասաց Աշոտյանն ու հավելեց, որ «կեղծ դեմոկրատական» իշխանություններն ի սկզբանե այդ մարդկանց հանում են իրականությունից, և այն մարդիկ, ովքեր համաձայն չեն իրենց հետ, դարձել են քննադատության թիրախ: 

Աշոտյանը նշեց, որ իր ընտրատարածքում ինքը բազմաթիվ դեպքեր գիտի, երբ մարդիկ  խուսափում են Հանրապետականի հետ ակնհայտ առնչություն ունենալուց. «Մարդիկ սկսել են վախենալ կարծիք հայտնելուց: Մարդիկ, ում հետ ես խոսում եմ, ասում են՝ Արմեն ջան, շտաբեր չբացես, չենք գալու, բայց ձայները տալու ենք ձեզ, չենք գալու, որովհետև չենք ուզում հայտնվել ուշադրության կենտրոնում, չենք գալու, որովհետև չենք ուզում աշխատանքը կորցնել, չենք գալու, որովհետև չենք ուզում մեր գալուց հետո մեր տուն մարդ այցելի ու ասի՝ ինչո՞ւ ես գնացել Աշոտյանի կամ Հանրապետականի շտաբ: Բայց այդ մարդիկ շատ են, ու Նիկոլ Փաշինյանին անձամբ ու իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասում է մեծ անակնկալ»:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր հերթին հավելեց՝ չափազանց կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմն իրենք իրենց իդենտիֆիկացնեն որպես իշխանություն, իրենք այլևս ընդդիմություն չեն. «Իրենք իշխանություն են ու պատասխանատվություն են կրում բոլորի համար՝ Հանրապետականի համար, ինձ համար, Աշոտյանի համար, մեր ընտրողների համար, իրենք նրանց լավ կյանքի համար էլ են պատասխանատու: Իրենք պատասխանատու են նրանց համար, ովքեր ձայն են տալու Հանրապետականին, Դաշնակցությանը, ԲՀԿ-ին»: