Խամես Ռոդրիգեսը կտեղափոխվի «Յուվենտուս»
Ինչպես տեղեկացնում են իսպանական սպորտային պարբերականները, Մյունխենի «Բավարիա»-ի կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է դառնալ Ռոնալդուի թիմակիցը։
Այս պահին Ռոդրիգեսը վնասվածք ունի, սակայն իտալական պարբերականները գրում են, որ նրա գործակալն Իտալիայում հանդիպել է թուրինյան ակումբի ղեկավարների հետ։
Ընդգծենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո Խամեսի աստղը փայլեց, և նա տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։