Ակնալիճ գյուղում ավտովթար է տեղի ունեցել
Այսօր՝ նոյեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-էջմիածին ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ 28-ամյա Մովսես Միսակյանի վարած Lexus մակնիշի 48 FF 048 համարանիշի և Էջմիածնի բնակիչ 54-ամյա Գառնիկ Մինասյանի վարած Volkswagen մակնիշի 34 LA 149 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Հարվածի հետևանքով Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: