Ուկրաինայում ՀՀ դեսպանը լքել է իր նստավայրը
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվով շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:
«Առավոտյան իրերս հավաքել եմ, դրոշն իջեցված է, ես հեռանում եմ: Եթե ինչ-որ կասկածներ ունեն` թող գան ստուգեն», – հայտարարել է դեսպանը:
Ուկրաինական СorruptUA պարբերականը պարզել է, որ առանձնատունը ձևակերպված է Մարինա Ժուրավլյովայի անունով, ով Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի դաշնակից, ներկայումս այսպես կոչված մարկետինգային ծառայությունների սխեմաների քրեական գործով որպես կասկածյալ անցնող Վիկտոր Սիվեցի կինն է: Ուկրաինական լրատվամիջոցի պնդմամբ` իր առանձնատունը հանձնելով Հայաստանի դեսպանին` դեռևս ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվով Սիվեցը այդ կերպ իրեն պաշտպանում է իրավապահների խուզարկությունից:
Մանրամասները՝ «Ազատություն»-ում