«Ոսկե գնդակը» կստանա մադրիդյան թիմի ֆուտբոլիստ
Ինչպես տեղեկացնում են եվրոպական սպորտային պարբերականները, ըստ նախնական տեղեկությունների, «Ոսկե գնդակը» կստանա մադրիդյան թիմի ֆուտբոլիստ:
Տրամաբանորեն այդ մրցանակը կստանա կա՛մ Անտուան Գրիզմանը, կա՛մ Ռաֆայել Վարանը, կա՛մ Լուկա Մոդրիչը:
Փաստացի ստացվում է, որ Ռոնալդուն այս անգամ դուրս մնաց պայքարից: Այժմ պետք է սպասել, թե արդյոք Ռոնալդուն կգնա մրցանակաբաշխությանը, եթե հիմա գրեթե պարզ է, որ մրցանակը ստանալու է մադրիդյան թիմի ֆուտբոլիստ: