Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում քարոզարշավին
«Սահմանադրական փոփոխությունների քարոզարաշավի ընթացքում վարչական լծակներ չեն օգտագործվում»,-newspress.am-ի հետ զրույցում վստահեցրեց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը` հավելով, որ «Ոչ»-ի ճակատից էլ չեն ահազանգել, որ կոնկրետ Աբովյանում քաղաքային իշխանությունները խոչընդոտում են քարոզարաշավի ընթացքին, կամ ստեղծում անհավասար պայմաններ քարոզարաշավի իրականացման համար:
Պատասխանելով այն հարցին, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի՞ մասանակցում քարոզարաշավին, Վահագն Գևորգյանը պատասխանեց. «Ո’չ… Պարոն Ծառուկյանը ասել էր՝ բավականին երկար ժամանակ է ինքը քաղաքականությունից դուրս է եկել»,-ընդգծեց նա:
Վահագն Գևորգյանը նաև նկատեց, որ Աբովյանում մի շարք աշխատանքներ են տարվում, բայց դրանք սահմանադրական փոփոխությունների քարոզարաշավի հետ կապ չունեն. «եթե քաղաքում թատերական փառատոն է անցկացվում սա սահմանադրական փոփոխությունների քարոզարաշավի հետ ի՞նչ կապ ունի»,- ասաց նա՝ թվարկելով, Աբովյանում քաղաքապետ ընտրվելուց հետո իր կատարած աշխատանքները:
««Ռուստելեկոմ» ընկերության հետ պայմանգիր ունենք. բոլոր զբոսայգիներում առկա է անվճար ինտերնետ հասանելիություն։ Մեզ հաջողվել է պայմանագիր կնքել ամերիկյան AERF ընկերության հետ, որի շնորհիվ վերանորոգվեց թիվ 3 մանկապարտեզի մասնաշենքը: Մարզպետարանի հետ համագործակցությամբ վերանորգվել է Աբովյանի պոլիկլինիկան, որտեղից օգտվում են նաև հարակից համայնքների մարդիկ»,-եզրափակեց նա:
Անի Գևորգյան