ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-նՀենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցելՓաշինյանը կարևորել է Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարանի» ռազմավարական նշանակությունըՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներըԻսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԲարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ ԱնդրեասյանՓաշինյանը նոր նշանակում է արելԵրևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը. ՏոնոյանՀունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն. ՍԴ-ից պահանջում է «Հայաստան» դաշինքըԾովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլնի վնասԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում
ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան
«700 հազարով կովը պտի կակ մինիմում անգլերենով խոսա». բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ)ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցներըՀանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համարԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարՀայ տնտեսվարողների վերակողմնորոշումն այլ շուկաներ՝ կպահանջի տարիներ և զգալի ներդրումներ. ինչ հետևանքներ կունենան ՌԴ սահմանափակումներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Պրովոկատորնե՛ր, հանգիստ թողեք ինձ, ես ուզում եմ մանդատ վերցնել ու Նիկոլի անձնական օգտագործման գործիք դառնալ. սա է գործարար Կարապետյանի ասելիքը
Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին․ ՊեսկովԽոստացած 50 միլիոն եվրոյից ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն անհետաձգելի աջակցությունՈւկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածել Մոսկվային «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էրԸնդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունըՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըԻրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿՌուբեն Հակոբյանը կատարել է ատելnւթյուն, խտրականnւթյուն, անհանդուրժողականություն, թշնшմանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. ՔԿ
Վազող տողեր

Եվ կրկին տրանսֆերտների հարկման մասին

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եվ կրկին տրանսֆերտների հարկման մասին!!! IT ոլորտի, արտագնա աշխատանքի մեկնածների , և կառավարության արձագանքի մասին կամ երբ պետությունը իր միակ գործառույթը դիտարկում է հարկում իրականացնելը
Կարդալ մինչև վերջ!

Հարգելի գործընկերներ,

Ինչպես արդեն խոստացել էի, առավել մանրամասն ներկայացնում եմ իմ մտահոգությունները տրանսֆերտների հարկման մասին։ Կառավարության նման մտադրությունը կամ գաղափարը (որտեղից է նման միտք ծագել առհասարակ!!) առաջացնում է մի շարք հարցադրումներ.
• Պետության հարկային եւ մաքսային վարչարարության անադյունավետության բեռը փոխանցվում է քաղաքացուն։ Երբ կառավարությունը չի կարողանում տնտեսությունը զարգացնել և հարկ հավաքել, չպետք է իր բացթողումները լուծի ՀՀ քաղաքացու հաշվին: Փաստորեն փորձ է արվելու քրեական եւ վարչական պատասխանատվության սպառնալիքի ուժով քաղաքացուն ստիպել հայտարարագրել իր նույնիսկ չնչին եկամուտները։ Ավելին նման քաղաքականությամբ պետությունը իր քաղաքացուն ստիպելու է գործել անբարեխիղճ, թաքցնել իր եկամուտները, հրաժարվել բանկային գործառնություններից, փնտրել դրամական փոխանցումների զարտուղի ճանապարհներ։ Ի վերջո քաղաքացին այդքան բարդություններից, քաշքշուկներից խուսափելու համար ընտրելու է ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղափոխել իր ընտանիքն այն վայր, որտեղ ինքն է աշխատում։
• Պարզ չէ, թե ինչպես է գործելու այդ համակարգը, եթե ողջ երկիրը չի անցել անկանխիկ շրջանառության,
• Պարզ չէ, թե քաղաքացիներին հարկելու համար ինչպե՞ս է վերահսկվելու նրանց դրամական հոսքերը, և արդյոք չի ստացվի մի պատկեր, որ դրամական հոսքերի վերահսկողությունը լինի ընտրանքային։
• Պարզ չէ, թե ինչպես է գործելու համակարգը, երբ ամբողջ երկրում ներդրված չէ էլեկտրոնային ստորագրության համակարգը։ Ինչը նշանակում է, որ քաղաքացու վրա դրվելու է եւս մեկ պարտականություն, ունենալ էլեկտրոնային ստորագրություն այն պարագայում, երբ այդ ստորագրությունը իրեն առօրյայում ընդհանարապես պետք չի լինելու։
• Հայաստանը տարիներ շարունակ եղել է գրավիչ երկիր ինքնաշխատ մարդկանց համար (freelancer)։ Նման նախաձեռնությունը ուղղակի հարված է մի երկրի համար, որը իր առաջնայնություն է համարում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը։
• Ու այս ամենը` 100 հազարից ավել պետական ծառայողների առաջիկա կրճատման, նպաստ ստացող քաղաքացիների նպաստների կրճատման, բյուջեի դեֆիցիտի ավելացման և այլ մտահոգիչ զարգացումների ֆոնին:

Միաժամանակ ես չեմ բացառում, որ նման անհեթեթ առաջարկությունը նախընտրական շրջանում ներկայացվել է որպես նախըտրական հնարք: Պատկերացրեք, թե ժողովուրդը ինչքան թեթևացած շունչ կքաշի, ինչքան երախտապարտ կլինի վարչապետին, եթե նա մի քանի օրից ֆեյսբուքյան հերթական լայվով հայտարարի, որ այս ամենը ստոր հերյուրանք է, հանրապետականների տարածած լկտի սուտ, կամ էլ, օրինակ ասի, որ դա ՊԵԿ ղեկավարի անձնական կարծիքն է և ինքը դրան դեմ է:
Եթե այդպես եղավ, ապա հաշվարկը ծայր աստիճան պարզունակ է և ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկել է նշանակում: Իսկ եթե առաջարկությունը կյանքի կոչվեց` աղետալի կլինի:

Հ.Գ. Երբ գրում էի այս գրառումը, պարզվեց փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ասել է, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու ոչ մի նախագիծ չի ընդունվի, հանրային քննարկում կլինի և այլն: Ուզում եմ մի բան հասկանալ
կարծիքը հաշվի կառնենք այնպես ինչպես արագաչափե՞րի, կարմիր գծե՞րի, կուտակային կենսաթոշակայինի՞ (խոստացել էին հանել) , թե՞ ասենք աշխատանքից ազատման մասին արդեն ծանուցված հազարավոր պետական ծառայողների կարծիքի պես, թե՞ այլ կերպ
Եթե նման գաղափար ունեք (ակնհայտ է, որ ունեք) ներառեք այն ձեր նախընտրական ծրագրում»: