Ինչ ճոխություններ են թույլ տալիս Աբրահամյանն ու Աշոտյանը
Ուզում եմ հասկանալ հետեւյալը.
-վարչապետն ու կառավարությունը հայտարարում են, որ տնտեսական տարին անկումային է եւ հաջորդ տարին էլ վատ ենք ապրելու, բայց դա չի խանգարում, որ նման խայտառակ տնտեսություն ունեցող երկրում վարչապետը գնա ու ամիսներով զբաղվի հանրաքվեի շտաբ ղեկավարելով,
-երկրի վատ վիճակում, սոցիալական, հումանիտար, ռազմավարական ոլորտներին հատկացվող անբավարար ֆինանսավորման պայմաններում կառավարությունը շարունակում է 17 միլիոն տրամադրել Լեզվի եւ հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքների խախտումով հեռարձակվող, ռուսական լեզվի ինտելեկտուալությունն ընդգծող “что, где, кодга?” հաղորդմանը, որի վարողը ոչ այն է գիտես շուոմեն է, ոչ այն է՝ սահմանադրագետ, ոչ այն է՝ քաղտեխնոլոգ, ոչ այն է…
-Ու, օրինակ, նույն քաղտեխնոլոգի հայրենի Տավուշի մարզի Բերդավանի ներգյուղային ճանապարհները ավերակ են, գումար չկա, որ ասֆալտապատեն, որպեսզի հրետակոծության ժամանակ մարդիկ գոնե կարողանան արագ տարհանվեն, Ոսկեւանի դպրոցի ներսը մի 40 տարի վերանորոգում չի տեսել, ու այսպես լիքը -լիքը խնդիրներ սահմանամերձ գյուղերում,
-հսկայական նախարարություններ ու գերատեսչություններ ղեկավարող պաշտոնյաները այնքան ժամանակ ունեն, որ խաղում են, հաղորդում են վարում (Աշոտյան, նեղանալ չլինի), ամեն ինչ հասցնում են անել…
Ես ղեկավարում եմ մի հիմնարկ, որտեղ 7 աշխատող կա հաստիքային, եւ եւս 5-6 արտահաստիքային ասոցացված փորձագետ: Ինստիտուտին վերաբերող աշխատանքների պատճառով քիչ է մնում գիշերը տուն չգնամ ու չքնեմ, այդքան անելիքը շատ է:
Ո՞նց եք էլի ձեզ թույլ տալիս այս ամենը, ո՞նց…
Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը