Ֆանտաստիկ, բայց իրական․ Դիեգո Մարադոնան մարզչական կուրսեր կանցնի Ժոզե Մոուրինյուի մոտ
Այն, որ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մուորինյոին գրեթե ոչ ոք չի սիրում, դա անհերքելի փաստ է։ Պորտուգալացին ունի նվաճած տիտղոսների մի մեծ բույլ, սակայն նրան չեն համարում թոփ մարզիչ։
Սակայն կա մի լեգենդար ֆուտբոլիստ, ում համար պարոն Ժոզեն լավագույնն է։
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից, արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ցանկանում է մարզել եվրոպական թիմ և մարզչական փորձ ձեռք բերելու համար դասընթացներ կանցկացնի Ժոզե Մոուրինյուի հետ։
Այն հարցին, թե ինչո՞ւ հենց Ժոզեն, Մարադոնան պատասխանել է, որ պարզապես նա լավագույն մասնագետն է։