Նորից սկանդալ ու նորից կենտրոնում Թրամփն է․ CNN-ը դատի է տվել Դոնալդ Թրամփին
CNN հեռուստաընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի դեմ: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
Լրագրողները մեղադրում են նախագահի աշխատակազմին խոսքի ու տպագրության ազատությունը սահմանափակելու մեջ: Հայցը ներկայացվել է նախագահ Թրամփի դեմ, ինչպես նաև Սպիտակ տան հինգ աշխատակցի, այդ թվում՝ մամուլի քարտուղար Սառա Սանդերսի և Սպիտակ տան ապարատի ղեկավար Ջոն Քելլիի դեմ:
Իսկ պատճառն այն է, որ հեռուստաընկերության լրագրող Ջիմ Ակոստուին հավատարմագիր չի տրամադրվում՝ Սպիտակ Տուն մուտք գործելու համար, այն բանից հետո, երբ նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը Թրամփին ոչ հաճելի բաների մասին էր հարցրել ու բանավեճի բռնվել նրա հետ: