Էրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Մամուլ

«Փաստ». Վիգեն Սարգսյանն է հեղաշրջել ՀՀԿ-ն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ՝ Արմեն Աշոտյանը եւս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լավ տեղ ունենալու համար չէ, մենք ամեն մեկս ունենք մեր տեղը»,– ՀՀԿ ԳՄ նախօրեի նիստից առաջ լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը իր, Արմեն Աշոտյանի ու Վիգեն Սարգսյանի կողմից գլխավորելու հավանականության մասին հարցին: Դժվար է ասել՝ Շարմազանովը հատուկ չէր հիշատակել Վիգեն Սարգսյանի օրինակը, թե պարզապես մոռացել էր: Բայց այն հանգամանքը, որ նիստի արդյունքներով Վիգեն Սարգսյանը ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ ու հենց ինքն էլ գլխավորելու է նախընտրական ցուցակը, ցույց է տալիս, որ հայտնի նիստն այդքան հարթ չի անցել:

Դեռեւս թավշյա հեղափոխությունից առաջ, անցյալ տարվա վերջում եւ այս տարվա սկզբում, երբ դեռ անորոշ էր ՀՀԿ–ի՝ վարչապետի թեկնածուի անունը, քննարկվող տարբերակներից մեկը Վիգեն Սարգսյանին՝ որպես Սերժ Սարգսյանի ժառանգորդի վարչապետի թեկնածու ընտրելն էր: Սակայն ակնհայտ էր, որ Վիգեն Սարգսյանի թեկնածության շուրջ կան ներկուսակցական խնդիրներ: Ընդ որում, խնդիրներ ոչ միայն առավել տեսանելի շերտերում՝ կապված նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ու նրա աջակիցների վարչապետական ամբիցիաների հետ, այլեւ խնդիրներ ընդհանրապես: Ակնհայտ էր, որ Վիգեն Սարգսյանի թեկնածության շուրջ վերապահումներ ունեին թե՛, այսպես ասած, ավագ սերնդի, թե՛ նոր սերնդի հանրապետականները: Վերապահումներ կային նաեւ Կարեն Կարապետյանի թեկնածության հետ: Արդյունքում այս համատարած վերապահումները հանգեցրեցին միակ եւ անփոխարինելի համարվող Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրմանը: Դժվար է ասել՝ Սերժ Սարգսյանի՝ անփոխարինելիության հիմքով առաջադրումը ներկուսակցական վերապահումների ու դրանցից բխող պառակտումների դեմն առնելո՞ւ համար էր, թե՞ ինքը՝ Սերժ Սարգսյանն էր կուրացնում այդ վերապահումները՝ վերջնարդյունքում անփոխարինելի լինելու համար: Բայց փաստ է մի բան, որ ընտրված տարբերակը դարձավ իշխանափոխության պատճառ:

Հիմա, երբ այլեւս պարզ է, որ ոչ միայն Սերժ Սարգսյանի հրապարակային քաղաքական վերադարձն է անհնար, այլեւ սխալ էր նաեւ իր առաջադրումը վարչապետի պաշտոնում, ՀՀԿ–ում ստեղծվել է բնական մրցակցության վիճակ: Վիճակ, որտեղ հանգուցալուծումը կախված է լինելու ոչ թե կոմպրոմիսից, այլ կոնֆլիկտից ու այն հանգամանքից, թե ով կհաղթի այդ կոնֆլիկտում: ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի՝ հայտարարվածից ավելի ձգված նիստերը, նիստին հաջորդած հայտարարությունները եւ այս ամենի կոնտեքստում Վիգեն Սարգսյանի դերակատարման էական ընդգծումը ցույց է տալիս, որ ներկուսակցական կոնֆլիկտում հաղթել է Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանն, այսպես ասած, հաղթել է հետաձգված մարտում: Չի բացառվում, որ նրա հիմնական հաղթական խաղաքարտը եղել է մատնանշումն այն հանգամանքի, որ եթե ՀՀԿ–ն ժամանակին մի կողմ դներ իր հանդեպ եղած վերապահումները, գուցե կարիք չլիներ դա անել հիմա, երբ արդեն կա ոչ թե իշխանություն լինելու, այլեւ ընդհանրապես լինելու խնդիր: Այս իմաստով Վիգեն Սարգսյանը նախօրեին փոքրիկ հեղաշրջում է արել ՀՀԿ–ում: Գուցե այդ հեղաշրջումը հաջողել է նաեւ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Սակայն ակնհայտ է նաեւ Վիգեն Սարգսյանի, այսպես ասած, նախաձեռնողականությունը, ՀՀԿ–ի կարգավիճակի փոփոխության դժվար ճանապարհին դրոշակակրի պատասխանատվության ստանձնման ինքնաբուխ մոտիվացիան:

Անկախ նրանից՝ Վիգեն Սարգսյանն է հեղաշրջել ՀՀԿ–ն ու կյանքի կոչել իր առաջնորդության ամբիցիաները երկրորդ փորձից, թե դա իր փոխարեն արել է Սերժ Սարգսյանը, պարզ է մի բան, որ ՀՀԿ–ն այլեւս զրկված լինելով իշխանությունից՝ հայտնվել է նոր քաղաքական իրավիճակում, առավելապես ներքին իմաստով: Այլեւս չկա առկա կոնֆլիկտները կոմպրոմիսով լուծելու հրամայականը, հրամայական, որն առարկայական էր՝ հաշվի առնելով, որ ցանկացած ներքին կոնֆլիկտ կարող էր բերել պառակտման ու իշխանության կորստի: Իսկ իշխանությունն ու այն կորցնելու վտանգը ՀՀԿ–ի միակ առանցքն էին: Իշխանությունն այլեւս կորսված է, հետեւաբար չկա նաեւ այն կորցնելու վտանգն ու այդ վտանգից խուսանավելու համար ինքնանպատակ կոմպրոմիսների գնալու անհրաժեշտությունը: ՀՀԿ–ն մտնում է ներքին կոնֆլիկտների փուլ ու ըստ այդմ ստանում է թե՛ այդ կոնֆլիկտից ուժեղացած դուրս գալու շանսեր, թե՛ այդ կոնֆլիկտներից վերջնականապես փլուզվելու վտանգներ: Ամեն ինչ կախված է մեկ բանից՝ արդյոք հիմա՝ իշխանության կորստից, կուսակցաշինության վրա վատնված տարիներից հետո կստեղծվի իսկապես ներկուսակցական դեմոկրատական մոդել, որը քաղաքական կոնֆլիկտները կդարձնի քաղաքակիրթ պրոցես՝ իր արեւմտյան անալոգներով, թե այդ կոնֆլիկտները կմնան անձնական ինտրիգների մակարդակում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում