Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Վազող տողեր

Ի՞նչ է պատրաստվում բացահայտել Սարգսյանը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանում ձևավորվեց հերթական դաշինքը, որը հավակնում է դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության թիվ մեկ ընդդիմախոսը:

Այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցին «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները՝ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացնելով հանդես գալ «Մենք» դաշինքով:

«Մենք հավակնում ենք լինել իշխանությունների գլխավոր այն ընդդիմախոսը, որը բովանդակային առումով և բառացիորեն, ՀՀ տեսլականի առումով՝ նոր թարմություն կբերի: Այն քաղաքական ուժն ենք հավակնում լինել, և վստահաբար արդեն այդպիսին կանք, որ կօժանդակի այն փոփոխություններին, որ այսօր կառավարությունը նախաձեռնել է»,-ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Քոքոբելյանի կարևոր հայտարարությունից բացի՝ պակաս կարևոր չէր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանի երբեմնի թիմակցի ու աջակիցի հայտարարությունը:

Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

«Հանրապետական»-ն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող են դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարական առումով նույն հարթության վրա են և ես այլընտրանքն եմ իրենց, ոչ թե հակառակորդն եմ, որովհետև ասում եմ, որ այդ ուղին է ճիշտ»:

Ուշագրավ տեսակետ է հայտնել Արամ Սարգսյանը, այն էլ՝ նախընտրական Հայաստանում, և, ըստ էության, նրա այս արտահայտությունը կարող է վերջնականապես սեպ խրել իր ու Փաշինյանի, իր ու կազմաքանդված ԵԼՔ-ի միջև:

Որ լսարանին էր ուղված Սարգսյանի այս ակնարկը և ինչ է փորձում սրանով հասկացնել Փաշինյանին լավ ճանաչող «Հանրապետություն» կուսակցության նախագահը՝ 100 տոկոսով պնդել չենք կարող: Բայց, որ այս ակնարկի տակ թաքնված է իրական ճշմարտություն, մի բան, ինչ Փաշինյանը խնամքով թաքցնում է կուրորեն իրեն հավատացող ժողովրդից՝ փաստ է:

Հավանաբար, այդ ճշմարտությունն Արամ Սարգսյանը կբացահայտի Ազգային ժողովում, եթե, իհարկե, հաջողվի այնտեղ հայտնվել, կամ գուցե ավելի վաղ՝ սպասվող քարոզարշավին՝ հրապարակ նետելով նմանատիպ ևս մեկ արտահայտություն ու բենզին լցնելով քարոզարշավի վրա:

Ու եթե ավագանու քարոզարշավի ժամանակ կար Ռոբերտ Քոչարյանի, սևի ու սպիտակի, հեղափոխության ու հակահեղափոխության գործոնը, ապա այժմ դրանք ծեծված թեզեր են, ուստի քարոզարշավն անհրաժեշտ է թեժացնել նոր բացահայտումներով, ինչն էլ կանի Փաշինյանի թիվ մեկ ընդդիմախոսը՝ «Մենք» դաշինքը: