Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդՓաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահինԱՄՆ ռազմական փորձագետը ադրբեջանամետ գիրք է գրել 44-օրյա պատերազմի մասինԱդրբեջանում ռազմաօդային ուժերի զորավարժություններ ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտելՄոսկվան հույս ունի, որ «3+3» տարածաշրջանային ձևաչափով հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում. Լավրովը«Ուրարտու»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնականՈվ է փոխհատուցել Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռի համար. Հարց ԱԺ աշխատակազմի ղեկավարին«Արթիկ» ՔԿՀ-ում կալանավորները 4-5 օրը մեկ են լողանում. Ռուբեն Մխիթարյանն իր անձնական փորձը ներկայացրեց (տեսանյութ)Մենք չենք ասում՝ Նուբարաշենը քանդվում ա, վայ․ կալանավորներից շատերը մեզ շնորհակալություն են հայտնել իրենց պահման համար․ Գալյան (տեսանյութ)Ձեզ մոտ ապրումակցման զգացում նույնիսկ չկա. Վարդևանյանը՝ ԳալյանինՈվ է կանգնած հայկական կայքերով խաղատներ գովազդող ցանցի հետևում. Hetq.amՈրպես Արդատության նախարար, ի՞նչ ջանքեր եք գործադրում Բաքվի բանտերում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ․ Ղազարյանը՝ Գալյանին (տեսանյութ)Մոնթե Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում«Գուցե ճիշտ եք՝ պատիժը պետք է կրեն, որ հետո ավելի լուրջ խնդիրներ չառաջացնեն». Էդգար Ղազարյանը հիշեցրեց Պապիկյանի համաներմամբ ազատ արձակվելու մասին (տեսանյութ)Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշակիորեն դանդաղել է. ՀՀ Կենտրոնական բանկԽաղաղության գործընթացի տրամաբանության մեջ միջազգային ատյաններից հայցերը կարող են հետ կանչվել. ՄակունցՈւկրաինայում պատերազմը շուտով կավարտվի. ԼուկաշենկոԻրենք շատ բան են ասում, գլnւխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը
Սպորտ

Նույն Արթուր Ալեքսանյանը Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներից յուրաքանչյուր ամիս 6000 դոլար աշխատավարձ է ստանում. ՀԱՕԿ պարզաբանումը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել, որով հերքել է առցանց լրատվամիջոցներից մեկում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ հայ մարզիկներն իրենց վնասվածքները բուժում են սեփական միջոցներով: ՀԱՕԿ-ը նման տեղեկությունը որակել է ակնհայտորեն ուղղորդված և իրականությանը չհամապատասխանող: Հայտարարության մեջ նաև ասվում է.

«Նման ստահոդ տեղեկատվության նպատակը մեկն է՝ փորձել արատավորել այն մարդու և կառույցի բարի համբավն ու հեղինակությունը, որը շուրջ երկու տասնամյակ անձնական միջոցների հաշվին միլիոնավոր դոլարներ է ներդրել Հայաստանում ոչնչացման եզրին գտնվող սպորտի ոլորտի վերակենդանացման և զարգացման համար:

Գագիկ Ծառուկյանն այս տարիների ընթացքում կառուցել ու վերականգնել է մի քանի տասնյակ մարզադպրոցներ, կառուցել է աշխարհում նմանը չունեցող օլիմպիական ավանը, հաղթանակով Հայաստան վերադարձած մարզիկների, մարզիչների համար սեփական միջոցներից սահմանել է ամսական հազարավոր դոլարների աշխատավարձեր:

ՀԱՕԿ-ն օրենքով սահմանված կարգով պարզելու է,թե ովքեր են կանգնած այս ակնհայտորեն ուղղորդված հրապարակման պատվիրատուները և հանրության առջև պատռելու է նրանց դիմակները: Պարզից էլ պարզ է, որ դրանք այնպիսի մարդիկ են, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում, պարզապես պատեհ պահն օգտագործելով հասցրել են թալանել երկիրը, սեփական գրպանները հաստացնելու հաշվին՝ երկիրը հասցրել են թշվառության ու ծայրաստիճան աղքատության, սեփական բիզնես շահերից բացի՝ ոչ մի անգամ չեն մտածել սեփական ազգի ու ժողովրդի բարեկեցության մասին:

Իսկ հիմա էլ այն մարդու մասին, ով իր ամենօրյա աշխատանքով ու սեփական միջոցների հաշվին ամեն ինչ անում է բացարձակապես բոլոր ոլորտների զարգացման տնտեսության վերականգնման, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծման, մարդկանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար՝ փորձում են ցեխ շպրտել և իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել:

Նույն Արթուր Ալեքսանյանը Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներից յուրաքանչյուր ամիս 6000 դոլար աշխատավարձ է ստանում, իսկ ՀԱՕԿ-ը մշտապես հոգացել, որպեսզի բացարձակապես բոլոր մարզիկների հետ կապված ցանկացած հարց անմիջապես լուծում ստանա: Արթուր Ալեքսանյանը վերջին մրցումներից նույնիսկ Հայաստան չի վերադարձել և միանգամից մեկնել է ԱՄՆ: Պատշաճ կերպով ՀԱՕԿ-ին խնդրի մասին տեղեկացնելու դեպքում՝ մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ Գագիկ Ծառուկյանը լուծում էր տալու այս խնդրին ևս: Պարզապես, որոշ մանրախնդիր մարդիկ այս չեղած առիթը փորձում են օգտագործել իրենց չարությունն ու նախանձը դուրս թափելու համար: Սակայն Գագիկ Ծառուկյանի անունն արատավորելու ցանկացած նմանատիպ էժանագին փորձ դատապարտված է լինելու անհաջողության, քանզի մենք ոչ միայն պարզելու ենք այս հրապարակման պատվիրատուներին, այլևս խիստ հետևողականորեն հանրությանն ենք ներկայացնելու նրանց բարոյազուրկ կերպարներն ու երկիրը թալանելու վերաբերյալ բոլոր փաստերն ու ապացույցները: