Թռիչքի ժամանակ օդանավում հրդեհ է բռնկվել
«Բոինգ 777» տրանսպորտային օդանավը, որը Շանհայից ուղևորվում էր Մեմֆիս՝ ԱՄՆ Թենեսի նահանգ, արտակարգ վայրէջք է կատարել Տոկիոյի Հանեդա օդանավակայանում, հայտնել է «Կիոդո» գործակալությունը:
Թռիչքի ժամանակ Fedex ընկերությանը պատկանող օդանավում սկսել է աշխատել հրշեջ ազդանշանային սարքը, ինչի կապակցությամբ որոշում է կայացվել արտակարգ վայրէջքի կատարել: Օդանավի բեռնաթափումից հետո կոնտեյներներից մեկում հայտնաբերվել է հրդեհ: Այն հանգցրել է օդանավակայանի հրշեջ ծառայությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Օդանավում անձնակազմի չորս անդամներից ոչ մեկը չի տուժել:
Տոկիոյի հրշեջ ծառայությունը պարզում է հրդեհի բռնկման պատճառները: