Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Քաղաքականություն

Սերժը՝ նոր «դեմքով», ՀՀԿ-անները՝ նոր «փաթեթավորմամբ»

Ինչպես Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակ, այսօր էլ շարունակում է գործել ջունգլիների օրենքը՝ կհաղթի նա, ով կհասնի «ֆինիշին»։

Մեկը` կրիմինալով, մյուսը` զոռբայությամբ, երրորդն էլ՝ կեղծիքով, բայց «լինել-չլինելու» պայքարում բոլորի նպատակը «լինելն է»՝ ինչ գնով էլ լինի, ու այսօր հենց այս պայքարն է ընթանում նախկին ընդդիմության ու նախկին իշխանության միջև․․․

Քաղաքական ուժերը պատրաստվում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների․ հնարավոր է` նրանք Ազգային ժողով մտնեն արդեն տեղերով ու դերերով փոխված. ՀՀԿ-ն` որպես ընդդիմություն ու նախկին ընդդիմադիր ՔՊ-ն` որպես իշխանություն, բայց գումարելիների տեղերը փոխելիս` գումարը չի փոխվում:

Հատկապես երբ ՀՀ քաղաքացիների մի զանգված արդեն հասկացել է. իշխանության դեմ ժողովրդի հետ բողոքող ու իրենց կողքին քայլող Փաշինյանը, վարչապետ դառնալուց հետո, դարձավ մեկ այլ՝ իշխանություն ներկայացնող Փաշինյան: Նա փաստացի սկսեց շարունակել նախորդների գործը՝ նմանվելով նրանց իր դիրքորոշմամբ ու հայացքներով։

Վարչապետ դարձած Փաշինյանն այսօր ժողովրդին բաժանում է սևերի ու սպիտակների: Այսինքն՝ նրանք, ովքեր ընդունում են, որ կարող են ոչխար պահելով յոլա գնալ, նրանք, ովքեր հավատում են, թե իսկապես այն ճռռացող 350.000 մարդկանց մեջ են, ովքեր իբր պահում են այն 800.000 չաշխատողներին կամ աղքատներին, ովքեր համոզված են, որ ՀԱՊԿ-ն Հայաստանի անվտանգության հետ ոչ մի աղերս չունի, ովքեր կուրորեն հավատում են, որ սպիտակ շոր հագնելով ու սահմանին կանգնելով՝ խաղաղություն կլինի, ովքեր համակերպվում են թանկացումների հետ ու չեն նեղվում, որ իրենց աշխատավարձն ու թոշակը չի բարձրանում և հաշտվում են շարունակվող անարդարության ու իրենց ոտնահարված իրավունքների հետ, ովքեր նորմալ են համարում, որ բռնել-բաց թողնելով՝ աչքկապոցի են անում, որ թալանչիները վայելում են իրենց թալանը... նրանք սպիտակներն են, իսկ սթափ, զգոն, միշտ առողջ մտքով, դատող-քննադատողները և, ի վերջո, Փաշինյանի անհեթեթ հայտարարություններից հիասթափվողները՝ սևերն են:

Թող մենք սև լինենք, բայց չենք կարող չասել, որ Փաշինյանն իրեն վարչապետ դարձրած մարդկանց պարզապես ծույլ է անվանում ու ձրիակեր: Նա չգիտի՞, որ 25000 դրամ նպաստի համար ոչ ոք չի զրկի իրեն եկամտաբեր աշխատանքից: Խնդիրն այն է, որ առաջարկվող «ազատ» աշխատատեղերը երկար աշխատաժամով ու ցածր վարձատրվող են, որ այստեղ փողը ժամանակին չեն տալիս, որ հիվանդ լինելը չաշխատելու պատճառ չէ, արձակուրդն իր հաշվին է, կամ որ աշխատանքի են ընդունում, փորձառու, գեղեցիկ ու մինչև 35 տարեկան անձանց... մի խոսքով՝ Փաշինյանը կա՛մ տեղեկացված  չէ, կա՛մ նրան ձեռք է տալիս ներկայացնել «պուպուշ» իրավիճակ ու «ապահով» Հայաստան:

Այս տրամաբանությամբ՝ նա թերացումները վերագրում է ԱԺ-ում ծվարած ՀՀԿ-ականների այն փոքրիկ մասսային, որը փորձում է պահպանել իր տեսակը:

Չի բացառվում, որ ՀՀԿ-ին իսկապես հաջողվի պահպանվել որպես ընդդիմություն, քանի որ Փաշինյանի կառավարումից ու նրա սև-սպիտակի ռազմավարությունից դժգոհ հասարակությունը կարող է գնալ ՀՀԿ-ի կողմը։ Հատկապես որ գոնե այս պահին մեկ այլ ծանրակշիռ հակաուժ չկա...

Ինչևէ, հետաքրքիր է, թե ԱԺ-ն ցրելուց և նոր խորհրդարան ձևավորելուց հետո, ո՞ւմ են վերագրվելու երկրի անհաջողությունները: Չնայած, կարծես՝ սա, մեծ հաշվով, գոնե այս պահին, շատերին չի հետաքրքրում: Ձևավորված անառողջ ու ոչ ադեկվատ մթնոլորտում, շատերը միայն պահանջում են՝ ՀՀԿ-ն հեռանա, իսկ թե ովքե՞ր կհայտնվեն ԱԺ-ում և ի՞նչ են նրանք խոստանում, չի հետաքրքրում...

Այստեղ դասականը կասեր՝ սթափվեք, ՀՀԿ-ականները մեկը մյուսի հետևից տեղավորվում են տարբեր պաշտոններում՝ ՔՊ-ի շղարշի ներքո, կամ առանց դրա... Փաշինյանը մի առիթով հայտարարել է նաև, որ տարբեր պաշտոններում դեռ կտեսնենք ՀՀԿ-ականների։

Ու եթե ՀՀԿ-անները պետք է «փաթեթավորմամբ» դարձյալ մատուցվեին հասարակությանը, Փաշինյանը պետք է կրկներ Սերժ Սարգսյանի հայտարարությունները, համաձայնվեր նախկին իշխանության թեզերին ու հայացքներին (ինչը չէր անում նախինում), ապա այս դեպքում արդեն հարց է առաջանում, թե հեղափոխություն ասելով՝ ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ ՀՀԿ-ի վախճանը, ԱԺ լուծարո՞ւմը, թե՞ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու իր իշխանությունը՝ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությամբ․․․ Այն կոստյումով իշխանությունը, որ կարծես սկսել է սազել նաև Փաշինյանին: Շուտով երևի արդեն  «խիարն է թարս բուսնելու»... 

Ու եթե նրա ղեկավարած կառավարությունը պետք է նմանվեր նախորդներին մինչև իսկ այնքան, որ նույնիսկ արտահերթ ընտրությունների նախապատրաստումն էլ հիշեցնի Սարգսյանի պաշտոնավարման ընթացքը՝ գզվռտոցով, հրմշտոցով ու իրար վրայով անցնելով, ապա արդյոք սա հեղափոխությո՞ւն է...

Նույն քաղաքական իրավիճակն է՝ չկա միայն Սերժ Սարգսյանը: Թեև մյուս կողմից էլ երբեմն մտածում ես՝ իսկ չկա՞ արդյոք․․․

Արմինե Մկրտումյան