ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
Հասարակություն

Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող է թալանել ժողովրդին և գնալ ինչ-որ մի տեղ վայելել այդ թալանածը. Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Գրիգորյանի գլխավորությամբ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի հայրենակիցներ, սկսեմ խոսքս նրանից, թե ինչ մտածեցի, երբ ներս մտա և ձեզ տեսա: Փորձեմ մի փոքր հեռվից գալ, որպեսզի ձեզ պարզ լինի: Վարչապետ ընտրվելուց հետո ես շատ եմ ճամփորդում և յուրաքանչյուր երկիր ուր գնում եմ, մոտավորապես այս կագի հանդիպումներ են լինում մեր հայրենակիցների հետ և երբ հանդիպում ենք այսքան հարազատ դեմքերի` մտածում ենք հետևյալնը. մենք իսկապես հզոր ժողովուրդ ենք մեր պոտենցիալով, բայց ցավոք այն ամբողջությամբ չենք օգտագործում մինչ այս պահը: Հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև հայության շրջանում, համազգային գիտակցության մեջ, որի ամենակարևոր արդյունքը պետք է լինի ազգային պոտենցիալի օգտագործումը, որպեսզի միասին հզորացնենք մեր հայրենիքը, որը պետք է լինի հայության լինելիության թիվ մեկ երաշխավորը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջերս ծանոթացել է սոցիալական մի հարցման, որով պարզվել է, որ «ես հայ եմ» արտահայտությունը տարբեր ժամանակներում տարբեր ընկալումներ է ունեցել: «21-րդ դարում «ես հայ եմ« արտահայտությունն առաջին հերթին իրեն նույնականացնում է Հայաստանի անկախ պետականության հետ: Մեր ամենակարևոր խնդիրն է, որ մենք մեր ներուժն իսկապես ներգրավենք Հայաստանի հետագա զարգացման գործում: Մեր ամենակարևոր բացթողումը եղել է այն, որ միասնական նպատակներ չենք ձևակերպել և մեր ազգի տարբեր հատվածները գործել են ոչ այնքան միասնական: Մենք պետք է միասնական ազգային նպատակ ձևակերպենք և բոլորս մեր ուժերը կենտրոնացնենք այն իրագործելու համար: Կարծում եմ, որ տեղի ունեցած հեղափոխության ամենակարևոր առանձնահատկությունը հետևյալն է. մենք ձեռք ենք բերել նոր էներգիա, նոր ոգևորություն, որպեսզի կարողանանք Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որն ի վիճակի է բարձր մակարդակով պաշտպանել ինքն իրեն, զարգանալ, գրավիչ լինել ներդրումների և այնտեղ ապրելու համար»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ է նշել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում նկատվում են ներգաղթային նախնական միտումներ: «Մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ Հայաստանից մեկնածների և վերադարձածների բալանսը պլյուս 13 հազար է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է մինուս 9 հազար: Հույս ունեմ, որ մեր առաջիկա գործունեության ընթացքում այս 13 հազարը կդառնա 130 հազար, 200 հազար, 1 մլն 300 հազար և մենք կունենանք նոր մակարդակի պետություն: Մենք ուզում ենք, որ Հայաստանն առաջնորդվի հետևյալ կարգախոսով. երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն: Գիտեմ, որ մեր ուժերը մեկտեղելով ի վերջո կհասնենք այդ նպատակին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանում տնտեսության, կրթության, գիտության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտների զարգացման հնարավորություններին, հարկային վարչարարությանն ու բարեփոխումներին:

Մի խումբ հայեր շահագրգռվածություն և պատրաստակամություն են հայտնել տարբեր ուղղություններով բիզնես գործունեություն ծավալելու հայրենիքում, ինչը ողջունել է Նիկոլ Փաշինյանը:

«Նոր Հայաստանում ստեղծվել են նոր հնարավորություններ և յուրաքանչյուրի ցանկությունից է կախված այդ հնարավորությունը նա կօգտագործի, թե` ոչ: Խոսեմ իմ օրինակի մասին. երբ 1991 թվականին Հայաստանն անկախություն ստացավ, հայտարարվեց, որ երկրում գոյություն ունի խոսքի ազատություն: Այդ տարի դպրոցը նոր էի ավարտել և ասում էի հետևյալը. երբ կա խոսքի ազատություն, այն գոյություն չի ունենա, եթե չգտնվեն մարդիկ, ովքեր չգնան և չվերցնեն այդ հռչակված հնարավորությունը: Նույնը վերաբերվում է Նոր Հայաստանին, երբ ասում ենք` կա բիզնեսի նոր հնարավորություն, ազատություն, այն իրականություն չի լինի, եթե մարդիկ չգնան և չօգտվեն այդ հնարավորությունից, ազատությունից»,- նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը` հավելելով, որ այսօր Հայաստանում որևէ գործունեություն և ներդրում անելու համար չկա ոչ մի խոչընդոտ և ինքը ողջունում ու կարևորում է նմանատիպ բոլոր նախաձեռնությունների իրականացումը: Նա ընդգծել է, որ Հայաստանում իրականացվելու է աշխատանքի խրախուսման հետևողական քաղաքականություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունն իր առաջ խնդիր է դրել ստեղծել աշխարհի հայության քարտեզ, որպեսզի տեսնի, թե ոլորտում ինչ ներուժ ունենք: «Դա դժվար, սակայն կարևոր աշխատանք է, որպեսզի կարողանանք համախմբել մեր ժողովրդի ողջ ներուժը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին հարցին` Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: «Դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել, մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: Հայաստանում մամուլն այնքան ազատ երբեք չի եղել, որքան այսօր է: Տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը` մարդկանց ընկալումն է իրենց դերի մասին, փոխադարձ վերաբերմունքն է: Օտարերկրացիներն ամենամեծ տպավորությունը մեր երկրում այսօր ստանում են մարդկանցից, նշում են, որ այնպիսի տպավորություն են ստանում, որ Հայաստանը մի ընտանիք է: Սա է ամենակարևոր փոփոխությունը: Մենք ժողովրդավարական երկիր ենք և այլ կերպ չի կարող լինել: Հեղափոխությունը ժողովուրդն արել է ընդդեմ ավտորիտարիզմի, օլիգարխիական համակարգի և այլևս թույլ չի տա այդպիսի համակարգի ստեղծումը: Մեր քաղաքական համակարգի համար ամենամեծ քայքայիչ բանը եղել է կեղծ ընդդիմության ստեղծումը, ինչը, իմ կարծիքով, տեղի է ունեցել 1998 թվականից հետո: Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն և ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում: Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետև ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի` ով է իշխանություն և ով` ընդդիմություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հանդիպման մասնակիցներից մեկի` Հայաստանում երկու տարի առաջ ունեցած բիզնես խնդիրների, նախկինում եղած արատավոր երևույթների և դրանց լուծման մասին հարցին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Առանց ճշմարտության հետ առերեսվելու` մենք չենք կարող առաջ գնալ: Այս տարվա ապրիլին մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ոտքի է կանգնել ժողովուրդը և ասել, որ այսպես շարունակել չի կարելի: Իսկ ի՞նչպես կարելի է շարունակել: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչն է եղել պատճառը, որ մեր երկրում պրիմիտիվ կանոնները դեգրադացվել են: Սա մեր ամենամեծ կոնցեպտուալ խնդիրն է: Կոռուպցիոն բոլոր դեպքերը պե՞տք է բացահայտվեն, թե՞` ոչ: Սա լուրջ հարց է և իմ կարծիքը այն է, որ ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի: Մեր երկրի վերաբերյալ յուրաքանչյուր ճշմարտություն պետք է բացահայտվի: Բայց դա չի նշանակում, որ պետք է վենդետաներ իրականացնենք, գիլյոտիններ շարենք մեր երկրում: Մենք պետք է որոշակի պայմաններ ունենանք` ազգային համաձայնության հասնելու համար: Նրանք, ովքեր ժողովրդին վերադարձնելու բան ունեն, եթե վերադարձնեն, գուցե նրանց նկատմամբ լինի որոշակի ներողամտություն, բայց եթե ոչ, ապա մենք պետք է նրանց համար իրականացնենք արդարադատություն: Մեր երկրին հասցվել են վնասներ, և ներքին, և արտաքին քաղաքական միջավայրում: Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող է թալանել ժողովրդին և գնալ ինչ-որ մի տեղ վայելել այդ թալանածը: Չի լինելու այդպիսի բան»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը: