Մոնակոյում մեղադրանք է առաջադրվել ռուս միլիարդատիրոջը
Մոնակոյի դատարանը մեղադրանք է առաջադրել ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբալովլևին, ով ավելի վաղ ձերբակալվել էր։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ռուս միլիարդատերը, ով ձերբակալվել էր Մոնակոյում, մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Նա կասկածվում է այն բանում, որ փորձել է ազդել քաղաքական գործիչների ու դատավորների վրա:
Այս պահին ռուս գործարարը ստորագրությամբ ազատ է արձակվել՝ երկրից չբացակայելու պայմանով: