Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքը «առավելագույնս լուրջ» է
Բելգիայի մայրաքաղաքի մետրոն դադարեցրել է աշխատանքը՝ ահաբեկչության սպառնալիքի մակարդակն առավելագույնի հասցնելու որոշումից հետո: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվել չափազանց զգույշ լինել հանրային վայրերում՝ «հարձակման լրջագույն և անխուսափելի սպառնալիքի» պատճառով։
Միևնույն ժամանակ՝ իշխանությունները չեն պարզաբանել, թե սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին որոշումն ինչի հետ է կապված։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայի իշխանություններն ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ են հայտարարել երկրի մայրաքաղաք Բրյուսելում։
Դա նշանակում է, որ ահաբեկչական ակտիվության սպառնալիքը քաղաքի տարածքում «առավելագույնս լուրջ» է: Հնարավոր է՝ նման որոշումը կապված է հետաքննության և այն մարդկանց որոնման հետ, որոնք կապված են Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։