Ադելի նոր` «25» ձայնասկավառակն արդեն հասանելի է
Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելի նոր «25» ձայնասկավառակն արդեն հասանելի է գնման համար։
Ինչպես նշում է The Guardian-ը, սա տաղանդավոր երգչուհու 3-րդ ստուդիական ալբոմն է, որը վաճառքի է հանվել աշխարհի տարբեր երկրներում նույն ժամին` անտեսելով ժամային տարբեր գոտիների խոչընդոտը:
Ոլորտի մասնագետների կանխատեսմամբ՝ «25»-ը բոլոր շանսերն ունի այս և եկող տարվա լավագույն ալբոմի կոչմանն արժանանալու համար: