Աբրահամ – Մարեյ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 22-ին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Արթուր Աբրահամը ծանր է առաջիկա մրցակից, բրիտանացի Մարտին Մարեյից:
Հանովերում տեղի է ունեցել բռնցքամարտիկիների կշռման պաշտոնական արարողությունը: Աբրահամի անձնական քաշը 76,2 կգ է, Մարեյինը՝ 75,4 կգ, հաղորդում է BoxingNews24-ը:
Աբրահամ – Մարեյ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, Երեւանի ժամանակով 2:40-ին: