Համացանց, կատու և WikiLeaks․ Դատարանը մերժել է Ջուլիան Ասանժին
Էկվադորյան դատարանը մերժել է Ջուլիան Ասանժի հայցը՝ ընդդեմ Էկվադորի դեսպանատան նոր կանոնների, որը դեսպանատունը սահմանել է Ասանժի համար, մինչ նա բնակվում է դեսպանատանը: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից։
Ասանժի խոսքով՝ դեսպանատան աշխատակիցները խախտել են նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունը և փորձել են նրան վռնդել իր բնակության վայրից, որտեղ արդեն վեց տարի է՝ բնակվում է WikiLeaks -ի հիմնադիրը:
Այնինչ, դատավոր Կարինա Մարտինեսը կարծում է, որ դեսպանատան աշխատակիցների պահանջն այն է՝ Ասանժը վճարի իր կողմից օգտագործած համացանցի վճարը և մաքրի իր կատվի հետևից, չի սահմանափակում վերջինիս ազատությունը և չի ոտնահարում նրա իրավունքները: Ասանժի փաստաբանները հակընդդեմ հայց են ներկայացրել, որը կքննվի մոտ օրերս: