Ռուսական «Նորդ» և ուկրաինական «ЯМК-0041» նավերի անձնակազմերը փոխանակվել են
Ուկրաինայում ձերբակալված՝ ռուսական «Նորդ» նավի անձնակազմի անդամներին փոխանակել են ուկրաինական «ЯМК-0041» նավի անձնակազմի յոթ անդամի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկանում ենք Ntv.ru-ից, հայտնել է Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Ալեքսեյ Զլովեդովը:
Նա միաժամանակ հայտնել է, որ ռուսական նավի նավապետը դեռևս Ուկրաինայում է, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Իր հերթին էլ Ռուսաստանում է գտնվում ուկրաինական նավի նավապետը:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին Ազովի ծովում ռուսական «Նորդ» ձկնորսանավը կանգնեցվել է ուկրաինացիների կողմից, իսկ նավի անձնակազմը՝ ձերբակալվել: